Նախագահի թեկնածուն առաջարկում է Ներքին Դվինի գյուղապետի տեղակալին բանտարկել
Ներքին Դվինի գյուղապետի տեղակալը սպառնում է դատի տալ Հրանտ Բագրատյանի՝ Արտաշատի շտաբականներին՝ իրեն զրպարտելու համար: Նա վստահեցրել է, որ Հրանտ Բագրատյանի պաստառները ինքը չի պոկելեւ դրա հետ կապ չունի:
Այսօր Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ սա հնարավո՞ր է իշխանության կողմից նոր ճնշումների տեղիք տա՝ Ձեզ դատարաններ գցելու, նա պատասխանեց. «Դա բացարձակ հիմարություն է: Ես ասում եմ՝ իրանք կատվի պես են, ոնց գցում ես, փորձում են ոտքերի վրա մնալ: Այդտեղ վիճելու բան չկա: Ներքին Դվինի գյուղապետի տեղակալին լավ կլիներ բանտարկել, որ իմանար՝ ինչ է նշանակում Ընտրական օրենսգիրք, եւ ինչ է նշանակում քրեական իրավունք: Դա նաեւ ցույց է տալիս, որ շատ հաճախ պարզապես անհասկանալի մարդիկ եկել են իշխանության, ինչ-որ պաշտոն են ստացել: Երբեմն՝ խուլիգան, երբեմն՝ գողական, չգիտեմ ինչ: Պարզապես անհասկանալի մարդիկ: Կառչում են ամեն մի բանից, ամեն մի խուլիգանից, որպեսզի կարողանան ինչ-որ մի ձայն ապահովել, որպեսզի կարողանան վերարտադրվել: Էդ գյուղապետի տեղակալն ո՞վ ա, որ իշխանությունը նրանից է կառչում: Ո՞վ է նա: Ինչո՞ւ պիտի նա իրեն ըտենց պահի: Իսկ ի՞նչ էր խոսում առաջին օրը՝ բոլորովին ուրիշ բան: Այդպես է, բա ի՞նչ պիտի ասի»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ կա՞ն լուսանկարներ, տեսանյութեր, որոնք կապացուցեն, որ գյուղապետի տեղակալը պոկել է պաստառները, լցրել մեքենայի թափքն ու փախել գյուղապետարան, որովհետեւ շատ հանգիստ կարող են դա շուռ տալ հակառակ կողմ, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չեն կարող շուռ տալ: Ոստիկանությունից մեզ տեղյակ են պահել, որ բերման են ենթարկել, ինչ-որ գործ են հարուցել եւ այլն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ռաֆֆի Հովհաննիսյանի շտաբականները հերքել են,որ երբևէ իրենց թեկնածուի նկարները փակցված են եղել Ներքին Դվին գյուղում և հաստատվել է Բագրատյանի շտաբականների զրպարտիչ լինելը,իսկ պարոն Բագրատյանը շարունակում է մուկն ու կատու խաղալ:
https://iditord.wordpress.com/2013/02/16/129/