ՀԱԿ անդամ Ղուկաս Մեհրաբյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական գործունեությունից գլուխ չի հանում: Նրա քայլերն ու հայտարարությունները մահափորձից հետո էլ, պարոն Մեհրաբյանի համար անհասկանալի են:
«Պարույր Հայրիկյանն ո՞վ է, թող գնա 10 մարդ հավաքի, միտինգ անի, հետո խոսի: Թող գնա Լեւոն Տեր Պետրոսյանի մեկ հազարերորդականի չափ մարդ հավաքի՝ որպես պետական, քաղաքական գործիչ, որպես աշխարհի անկախության հիմնադիր, հետո կխոսեմ իր մասին: Էդ մարդը զբաղմունք է գտել, էս տասը տարի էր՝ զբաղմունք չուներ, ոչ մեկ հարց չէր տալիս… ի՞նչ ես անում, ա’յ հիմնադիր անկախության»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայրիկյանին հեգնեց պարոն Մեհրաբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև