«Պետրոս Մակեյանի ծրագրերն ու ելույթները նույնն են՝ ինչ Ակսել Բակունցի Միրոյի զրույցը: Անընդհատ թղթեր է բերում, պահանջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, լսի իր ծրագիրը: Համաշխարհային հեղափոխություն, համաշխարհային տնտեսության զարգացում: Պետրոս Մակեյանը չունի այդ մտավոր կարողությունը՝ նման փաստաթուղթ ստեղծելու: 14 տարի աշխատել ենք նրա հետ, փորձել ենք անընդհատ կոծկել նրա անգրագիտությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ղուկաս Մեհրաբյանը մոտ կես ամիս առաջ հեռացվել է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կողմից: Կուսակցության նախագահը նրան մեղադրում է կուսակցությունը կազմաքանդելու պատվեր կատարելու մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Ղուկասիկ ախր դու ՀՀՇ էիր, հիմա էլ Ձեր ՀՀՇներով իրար եք կրծում ՞:Էդ անտեր կերամանին մոտ կանգնելը լավ էր լավ, հիմա էլ ուրշներն են լափում այս երկիրը ՞: Հերիք չեղավ: