Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաջողվի՞ Տեր-Պետրոսյանին փլատակների վրա կառավարել

Փետրվար 15,2013 19:18

Ըստ Արմեն Աշոտյանի, նախագահական ընտրություններին Լ. Տեր-Պետրոսյանի չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության եւ քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել

 

«Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակաների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո, փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նոր կուսակցություն ստեղծելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը:

Թե որքանո՞վ նոր ստեղծվելիք կուսակցությունը կենսունակ կլինի` Արմեն Աշոտյանն անկեղծացավ. «Այդ գործընթացն ինձ լավատեսություն չի ներշնչում: Անգամ այսօրվա ընդդիմությունը շահագրգիռ չէ ուժեղ ընդդիմություն լինելու այնքան, որքան իշխանությունն է շահագրգիռ ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ: Սա ակնհայտ փաստ է: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Հայաստանում, ընդդիմադիր դաշտում վերջնականապես ձեւավորվեն գաղափարական, ավանդական, քաղաքական համակարգի մեջ տեղավորվող քաղաքական ուժեր, որոնց օրակարգը չի լինելու կազմաքանդումը եւ ռեֆլեկտոր, բնազդային ատելությունն իշխանությունների նկատմամբ: Ընդդիմությունը, որը կունենա այլ օրակարգ, քան միայն գործող իշխանությունների վերացումն է: Որքանո՞վ կստացվի դա կառուցել փլատակների վրա` ես չգիտեմ, բայց, ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակությունում այդ ռեսուրսը կա եւ պատահական չեմ համարում Նիկոլ Փաշինյանի եւ մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք իրականում, առանց որեւէ սարկազմի եւ քաղտեխնոլոգիայի կիրառման, դրական արձագանքի են արժանի: Որովհետեւ, գուցե, իրենց մոտ ստացվի»:

Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամի, ակնհայտ է նաեւ մի բան. «Լեւոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շարունակում է հարցազրույցներ տալ եւ քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը: Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր` նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության եւ քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցի այլ մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HAYK says:

    այ աշոտյան, ախր գլխի մեծությունը խելքի հետ բացարձակ կապ չունի: ՈՒ աշխատի էն բաներից , որ չես հասկանում, քիչ խոսես…
    Իսկ Չելյաբինսկի մետեորիտի մասին դեռ քո “հեղինակավոր” կարծիքը չես հայտնել?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728