ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկը տեղակայված է Ազատության 24 հասցեում գործող Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի շենքում: Ականատես լինելով այս տեսարանին, շարքային քաղաքացու մոտ առաջին տպավորությունը, որ ստեղծվում է, այն է, թե ուժային կառույցները կանգնած են Սերժ Սարգսյանի մեջքին: Չնայած, որ ակադեմիայից մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ իրենք մասնավոր ուսումնական հաստատություն են: Այլ մանրամասներ չհրապարակեցին` հորդորելով այցելել ակադեմիա եւ տեղում ճշտել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ