«Խորը կսկիծով տեղեկացա, որ ԱրմՆյուզ հեռուստաընկերության կողմից արված հրավերը չի ընդունվել Բագրատյան Հրանտի կողմից: Անկեղծորեն ցավում եմ երկրի փրկության փնտրտուքի մեջ վերջինիս համարձակության կորստյան համար: Ըմբռնումով եմ մոտենում այն հանգամանքին, որ մարտահրավերս անսպասելի է եղել Հազարամյակի մարդու համար, ուստի համբերատար և սրտատրոփ կսպասեմ վախի հաղթահարման գործընթացի բարեհաջող ավարտին, քանզի հասցեատիրոջ ներկայությամբ ասելիքի նպատակը բնավ առնչություն չունի ընտրությունների հետ: Որքան էլ դժվար է կլինի ընկալել ժամանակակից տնտեսագիտության մեգա աստղին, ակնկալում եմ ոչ անձնավորված, ոչ քաղաքական, այլ ընդամենը մասնագիտական բանավեճ: Անուղղելի լավատեսությամբ՝ Թաթուլ Մանասերյան»: Սա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գրառումն է, որը նա կատարել է Հրանտ Բագրատյանի` Մանասերյանի բանավեճի հրավերքից հրաժարվելուց հետո:
Aravot.am-ի հետ զրույցում Թաթուլ Մանասերյանն ասաց, որ վերջերս ասուլիսներից մեկի ընթացքում ինքը շատ կոռեկտ անդրադարձել է թեկնածուների նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածներին եւ նշել նաեւ օրինակ` Բագրատյանի ծրագրում կան հակասություններ. «Բայց ես շատ կոռեկտ եմ արտահայտվել եւ ընդամենը մասնագիտական գնահատական տվել, իսկ Բագրատյանը եթերով իմ մասին շատ անձնավորված եւ վիրավորական է արտահայտվել, ուստի ես էլ մասնագիտական բանավեճի էր հրավիրել, ինչից ինքը հրաժարվեց»:
Թե ի՞նչ հակասություններ է նկատել պարոն Մանասերյանը Բագրատյանի ծրագրում՝ մեր այս հարցին ի պատասխան տնտեսագետը նշեց. «Մի կետով ասում է` դրամը ավելի ուժեղացնել, մեկ այլ կետում խոսում է դրամի թուլացման մասին: Կամ էլ` ասում է կառավարության եւ կենտրոնական բանկի կողմից տրվող հարկային արտոնությունները պետք է վերացվի, բայց կենտրոնական բանկը հարկային արտոնություններ երբեք չի էլ տրամադրում»:
Պարոն Մանասերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց այդ ասուլիսի ընթացքում ինքը անձնավորված որեւէ բան չի ասել Բագրատյանի հասցեին, եւ իր կողմից քաղաքական մոտեցում չի էլ եղել. «Ծրագրում սարսափելի դատարկաբանություններ կան, իսկ ես չեմ անդրադարձել դրանց, շատ զուսպ եմ խոսել, իսկ Բագրատյանն եթերով այլ կերպ է արտահայտվել»:
Կարդացեք նաև
Պարոն Մանասերյանը վստահեցրեց, որ ինքը չի բավարարվելու եւ այնուամենայնիվ, ընտրություններից հետո էլ սպասելու է Բագրատյանի հետ բանավեճին. «Ինձ պետք է մեկ անգամ խոսեմ ու ապացուցեմ, որ ինքը փուչիկ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նման տոնով «բանավեճի հրավիրողի» համար ակնհայտորեն բանավեճը չէ նպատակը: Ընդհակառակը՝ նման տոնը բացառում է բանավեճի հնարավորությունը:
Գեղեցիկ չէ:
Թաթու՞լ, էս ե՞րբ մարդ դառար, որ Բագրատյանի նման լուրջ մարդուն կանչում ես բանավեճի: Լավ ծիծաղացրիր:))))) Գնա քո թայերի հետ բանավիճի, եթե իհարկե տենց մարդ կգտնվի, որ քո նմանի հետ լայեղ կանի բանավիճել:
Հարգելի պարոնայք գուցե եւ Դուք օբյեկտիվորեն եք քննադատում Թաթուլի բանավեճի տոնը, բայց եղեէ օբյեկտիվ եւ ՀՀ-ի տնտեսության ավերողին «լուրջ մարդ» մի անվանեք: Մարդ որը ավերց գյուղը եւ գրոշներով վաճառեց մեր հայրերի եւ պապերի ստեղծածը եթե լուրջ է, ուրեմն պատվեր կատարող է, իսկ դա ավելի սարսափելի է:
Թաթուլ ջան, ախր դու ով ես, որ նախագահի թեկնածուին բանավեճի ես հրավիրում? Ոնց որ Արման Քարամյանը Լիոնել Մեսսիին աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ բանավեճի հրավիրի: Ժամանակին Արդարություն դաշինքի ցուցակով պատգամավոր էիր, հետո Հովիկ Աբրահամյանի խորհրդական… բա էդպիսի հետագիծ ունեցող մարդու հետ լուրջ մարդը կբանավիճի?
թաթուլ: դու Բագրատյանի վիրավորանքներից էլ շատ ցածր ես: Գոնե նա նամարդ է, որին մտահոգ է
երկրի ճակատագիրը, ի տարբերություն ձեր ոհմակի:
ուրեմն բոլորտ ուշադիր լսեք , պոռոտախոսսությամբ զբաղվելու փոխարեն տղամարդկային թասիբ ունեցեք և եկեք հանդիպման դեմ-առ-դեմ , տեսնենք թէ ով ՝ով է , խորհուրդ կտամ դուք ձեր անվանն ու արածի մասին մտածեք ,և ասեք այն ՝ ինչի տակից կարող էք պատվով դուրս գալ. դե հիմա որոշեք երբ և որտեղ?; ԱՐԹՈՒՐ
հիմա պարզ է , որ տղամարդ չ՝էգ , դե ուրեմն դուք ձեզ Մանասերյաններիցս АБИЖНИК դարձրիք ,էտ չէք դուք-՛՛պարոնայք՛՛, ԱՐԹՈՒՐ