Մեր նախորդ զեկույցում տեղի գտած հետազոտությունների հիման վրա եզրակացրել էինք որ ՀՀ-ում ընտրակեղծիքները դարձել են պակաս ակնհայտ և դիտարկելի, մնալով նույնքան արդյունավետ ընտրությունների կանխորոշված արդյունք ապահովելու տեսանկյունից: Այսօր հարկ ենք համարում նշել, որ իշխանությունները ոչ միայն չեն վերացրել ընտրակեղծիքների սկզբնաղբյուրներն ու կեղծարարության հանցագործ մեխանիզմները, ավելին՝ ուղղակի և անուղղակի կերպով մինչ օրս օգտագործում են դրա համար անհրաժեշտ միջոցներն ու լծակները։ Ստեղծված պայմաններում արդար և ազատ ընտրությունների անցկացումը ՀՀ-ում համարում ենք անհնար:
Այնուամենայնիվ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին կոչ ենք անում չվաճառել իրենց ձայնը, չգնալ գործարքների և ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն:
Ընտրություններին մասնակցող ընդիմադիր թեկնածուներին կոչ ենք անում միավորվել։ Այս պայմաններում միայն միավորման միջոցով է հնարավոր ժողովրդի ձայնը լսելի դարձնել։
Ընդիմադիր կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային դիտորդ կազմակերպություններին որպես ուղեցույց ստորև ներկայացնում ենք մեր հետազոտությունների հիման վրա ընտրված 20 ընտրատարածքներ, որտեղ տեղի են ունեցել ընտրակեղծիքների առավել մեծ ծավալներ։ Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ուշի-ուշով հետևել փետրվարի 18-ին այս ընտրատեղամասերում կայանալիք գործընթացին։
Մենք համոզված ենք, որ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները կարող են լուծվել միայն ու միայն իշխանափոխության միջոցով, որն իր հերթին տեղի կունենա ժողովրդի միասնական կամքի առկայության դեպքում:
# # #
PFA-ը անկախ, շահույթ չհետապնդող միավորում է, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շուրջդիսկուրսը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային քաղաքականության կերտմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղումով։
Աղյուսակ. PFA-ի «Սև ցուցակ», կազմված 2012-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների հիման վրա [1]
|
||
Տեղ. N.
|
Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և անվանումը
|
Տեղամասային Ընտրական Հանձնաժողովի Նախագահ (Կուսակցություն) |
18/8 |
Արարատ Արարատ (քաղաք), Թիվ 5 դպրոց | Նշանյան Ազատ Նշանի (ՀՅԴ) |
23/46 |
Գեղարքունիք Փամբակ, Փամբակ համայնքի միջնակարգ դպրոց | Մելիքյան Անդրանիկ Նապոլեոնի (ՀՀԿ) |
23/49 |
Գեղարքունիք Գեղամասար, Գեղամասար համայնքի միջնակարգ դպրոց | Հարությունյան Համլետ Վանյայի (ՀՀԿ) |
23/58 |
Գեղարքունիք Սոթք, Սոթք համայնքի միջնակարգ դպրոց | Ոսկանյան Դերենիկ Գարուշի (ՀՀԿ) |
23/59 |
Գեղարքունիք Կութ, Կութ համայնքի միջնակարգ դպրոց | Թյունիբաբյան Վանո Համբարձումի (ՀՅԴ) |
24/41 |
Գեղարքունիք Ծովակ, Միջնակարգ դպրոց | Ավետիսյան Վարուժան (ՀՀԿ) |
37/18 |
Սյունիք Ակներ, Դպրոց | Առաքելյան Վաչագան Հենրիկի (ԲՀԿ) |
37/19 |
Սյունիք Արավուս, Տարրական դպրոց | Բագրատյան Կոլյա Աշոտի (ՀՅԴ) |
37/21 |
Սյունիք Խնածախ, Մշակույթի տուն | Առաքելյան Գագիկ Հենրիկի (ԲՀԿ) |
37/22 |
Սյունիք Խնձորեսկ, Մշակույթի պալատ | Մինասյան Էդիկ Եղիշեի (ՀՀԿ) |
37/29 |
Սյունիք Հարթաշեն, Միջն. Դպրոց | Միրումյան Արտաշես Ժորայի (ԲՀԿ) |
37/30 |
Սյունիք Ներքին Խնձորեսկ, Միջն. Դպրոց | Փարսյան Գրենիկ Գրիշայի (ՀՀԿ) |
37/39 |
Սյունիք Տեղ, Թիվ 2 միջն. Դպրոց | Ջհանգիրյան Գյուլնարա (ՀՀԿ) |
37/42 |
Սյունիք Քարաշեն, Մշակույթի տուն | Ալեքսանյան Ակսել Զավենի (ՀՅԴ) |
38/40 |
Սյունիք Ներքին Հանդ, Ներքին Հանդ համայնքի Ակումբ | Մարտիրոսյան Վոլոդյա Սամսոնի (ԲՀԿ) |
38/65 |
Սյունիք Ագարակ (քաղաք), Ագարակ համայնքի Արվեստի դպրոց | Վարդանյան Հրաչ Լյուդվիգի (ՀՀԿ) |
39/36 |
Վայոց Ձոր Արին, Դպրոց | Ավետիսյան Հովիկ Գարսեվանի (ԲՀԿ) |
39/54 |
Վայոց Ձոր Գնդեվազ, Մշակույթի տուն | Ավագյան Ավագ (ՀՅԴ) |
40/33 |
Տավուշ Ենոքավան, 1-ին փողոց, մշակույթի տուն | Սարդարյան Անժելա (ՕԵԿ) |
40/35 |
Տավուշ Ակնաղբյուր, Դպրոց | Թիրաբյան Էդիկ Սարիբեկի (ՀՀԿ) |
|
[1] Հիշարժան են այս ցուցակում գտնվող ընտրատեղամասերում գրանցված արդյունքները. մասնակցություն՝ 88.4 %, ՀՀԿ՝ 89.6 %, ԲՀԿ` 7.6 % և ՀԱԿ՝ 1.0 %, որոնք էականորեն տարբերվում են ընդհանուր արդյունքներից՝բոլոր ընտրատեղամասերի հիման վրա ստացված արդյունքներից. մասնակցություն՝ 62.3 %, ՀՀԿ՝ 44.0 %, ԲՀԿ` 30.1 % և ՀԱԿ՝ 7.1 %.