Ռուսաստանի իշխանությունները համաձայն, Ուրալյան լեռների վրայով ուրբաթ օրն անցած երկնաքարի պայթյունի հետևանքով Չելյաբինսկի տարածաշրջանում վնասվածքներ է ստացել ավելի քան 400 մարդ:
Իշխանությունների համաձայն, տուժածների մեծամասնությունը վնասվածքներ է ստացել պայթյունի հետևանքով պատուհաններից ապակիները դուրս թռնելու հետևանքով:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ են հասցվել նաև Չելյաբինսկի ցինկի գործարաի տանիքին և պատերից մեկին: Քաղաքում գրանցվել են բջջային կապի խափանումներ:
Ռուսաստանի տարածքի վրա երկնաքարի պայթյունը տեղի է ունեցել որպես 2012 DA14 հայտնի աստերոիդի Երկրի մակերևույթից չափազանց մոտ ակնկալվող թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ: Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) համաձայն, 45 մետր լայնություն ունեցող աստերոիդը կարող է անցնել երկրագնդից ընդամենը 27 հազար կիլոմետր հեռավորության վրա: ՆԱՍԱ-ն սակայն պնդում է, որ աստերոիդի մոտեցումը երկրագնդի հետ բախվելու վտանգի չի ներկայացնում:
Կարդացեք նաև
Եվրոպական տիեզերական գործակալությունն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի տարածքի վրա ուրբաթ օրը պայթած երկնաքարը 2012 DA14 աստերոիդի հետ որևէ առնչություն չունի:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան