ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է անազատության մեջ գտնվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ` նրա իսկ խնդրանքով: Այս մասին պարոն Մանուկյանը տեղեկացրեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ: Բացի այդ, նաեւ նշեց, որ Տիգրան Առաքելյանն ուներ ներքին խնդիրներ, որոնք արդեն կարգավորել են:
Ըստ Մանուկյանի՝Տիգրան Առաքելյանը փետրվարի 18-ին քվեարկելու է «Սերժ Սարգսյանի անվավերի օգտին»:
«Եվ նաեւ փորձ էր անում միանալ ՀԱԿ կուսակցության ստեղծմանը: Քննարկել էր, ամբողջությամբ տեղեկացված էր, եւ խնդրում էր նաեւ իր երիտասարդ ընկերներին, համախոհներին` ընդառաջ գնալ այն նախաձեռնությանը, որ ՀՀ քաղաքական դաշտում կայանում է, այն է` ՀԱԿ կուսակցության ստեղծմանը, սա Տիգրանի ուղերձն էր, կոչն էր, եւ առաջարկն էր ձեզ»,- ասաց Արամ Մանուկանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ