Իշխանությունների կողմից հակասահմանադրական կարգով ՀՀ նախագահական ընտրությունների կազմակերպումը և անցկացումը չեն կարող ճանաչվել օրինական:
Նախագահական թեկնածուների առաջադրման պահից սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հակասահմանադրական ակտեր և հրահանգներ կիրառելով, խոչընդոտել է առաջադրված 15 թեկնածուներից 7-ին:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 3- Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Կարդացեք նաև
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 6- Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:
Սահմանադրական նորմերի կոպտորեն խախտման ակնհայտ իրականությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում` սահմանադրական, ժողովրդական իշխանությունը յուրացվել է ՀՀԿ-ի և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից:
Սահմանադրության հոդված 49 – Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
Հոդված 54- Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը
և անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Ընտրությունների կազմակերպման և անցկացման շրջանում, ինչպես նաև նախորդող 5 տարիների ընթացքում, երդվյալ նախագահի կողմից չի կատարվել սահմանադրական պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև՝ չի կասեցվել հակասահմանադրական օրենքների ընդունումը Ազգայի ժողովի կողմից:
Ընդունելով առկա իրավիճակը որպես հակասահմանադրական փաստ, չեմ ճանաչում ընտրությունների կայացման ցանկացած արդյունք և քաղաքացիական անհնազանդություն եմ հայտնում գործող իշխանություններին:
Համախոհներին կոչ եմ անում՝ քվեաթերթիկի վրա գրել «քաղաքացիական անհնազանդություն», որով կարտահայտեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը և հնարավորություն չեք տա ձեր քվեն կեղծելու:
ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու Պավլիկ ՍԱՐԳՍՅԱՆ