Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցություն

Փետրվար 15,2013 17:13

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների նախապատրաստական փուլի կոնկրետ խնդիրներին, Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի պատասխանատուներին առարկայական քննարկման կոչ արեց:

Պատասխանատուները ներկայացրին օպերատիվ շտաբի նախորդ խորհրդակցությանը հաջորդած աշխատանքները:

Մասնավորապես նշվեց, որ փետրվարի 15-ի դրությամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 29 դեպք, որից՝ որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցված քրեական գործը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Ինչ վերաբերում է ընտրացուցակների ճշգրտմանը, ապա նշվեց, որ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո, մինչև  2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մշակվել է ընտրացուցակներին առնչվող  անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտության շտկում: Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել:

Աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցեցին նաև ընտրատարածքներում ոստիկանական ծառայության իրականացման, քվեաթերթիկների ուղեկցման և պահպանության, բուն տեղամասերի անվտանգության ապահովման, քրեածին իրավիճակի վերահսկման և այլ ուղղություններով տարվող աշխատանքների մասին:

Նշվեց, որ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ընդգրկված են բավարար ուժեր, որոնք ապահովված են տեխնիկական ու նյութական միջոցներով, վերջին ստուգումներն են արվում տեղերի հետ անխափան կապի ապահովման ոլորտում, ճշգրտվել են ինչպես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև, այնպես էլ այլ իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի, դիտորդական առաքելությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ կառույցների հետ համագործակցության միջոցներն ու ձևաչափերը:

Խորհրդակցության ավարտին Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարեց անձնակազմերին մեկ անգամ ևս հրահանգավորել իրենց գործառույթների վերաբերյալ և լիարժեք իրականացնել ծրագրով ու ժամանակացույցով նախատեսված վերջին փուլի աշխատանքները:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Անձնագրային բաժանմունքը ինչո*վ կարդարացնի մարդկանց անձնագիրը ընտրության հաջորդ օրը տրամադրելը;Ստույգ իմանալով, որ Սերժին ձայն տվող չեն;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728