Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր թեկնածուները կարծում են, թե իրենք են հաղթելու».Մայքլ Քամբեք

Փետրվար 15,2013 17:10

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմի որդեգրված ժողովրդավարական չափանիշներին: Այսօր այս մասին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում ասաց ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար, դոկտոր Մայքլ Քամբեքը:

Ըստ նրա, 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով, ինչպես նաեւ ուղեկցվեցին հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: «Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային ժողովում, եւ նախկին բեւեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի: Այդուհանդերձ, 2012-ի մայիսի ընտրություններում ձայների վաճառքի եւ կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրեցին հասարակական վստահության խարխլմանը»,-ասաց նա:

Քամբեքի խոսքով, իրենք ընտրությունների ավարտից հետո, առայժմ ծրագրեր չունեն մշակած. «Մենք կոչ ենք անում ընտրություններից առաջ, որպեսզի ՀՀ-ում անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»:

Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ պրն Ֆրանսուա Ռոշբլուան նշեց, որ իրենք կոչ են անում իշխանություններին այս ընտրություններն անցկացնել ` առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի զեկույցների դրույթներով: Ռոշբլուան լինելով դիտորդ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, ասաց, որ այս ընտրություններն ավելի հասուն են ընթանում և մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում ընտրություններին:

Մայքլ Քամբեքն անդրադառնալով իշխող նախագահի հնչեցրած «Ինչքան ուզենք, էնքան կխփենք» արտահայտությանը, ասաց, որ ուշադրություն է դարձրել բոլոր թեկնածուների հայտարարություններին: « Լինելով մի շարք երկրներում, նորմալ եմ համարում այդ տեսակետը, քանի որ բոլոր թեկնածուները կարծում են, թե իրենք են հաղթելու»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728