Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակն իրականում»-ը ափսոսանք է հայտնում, որ 6 թեկնածուները կարևոր չեն համարել բանակի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականը ներկայացնել հանրությանը

Փետրվար 15,2013 16:00

 

Հիշեցնում ենք, որ սույն թվականի փետրվարի 1-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից հայկական բանակի խնդիրների լուծմանն ուղղված հարցաշար էր ուղարկվել ՀՀ նախագահի բոլոր ութ թեկնածուներին: Ընտրություններից երեք օր առաջ, ամփոփելով արդյունքները,հայտարարում ենք, որ մեր հարցմանն արձագանքել են թեկնածուներից միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Հ. Բագրատյանը պատասխանել է մեր հարցաշարի բոլոր հարցերին և պահպանել է նախանշված ֆորմատը, իսկ Ր. Հովհաննիսյանն ուղարկել է իր նախընտրական ծրագրի համապատասխան հատվածներն ու հղում է կատարել քարոզչական նյութերին: Երկու թեկնածուներիպատասխաններն էլ ներկայացված են կից և հրապարակվում են այնպես, ինչպես ուղարկվել են, առանց փոփոխության:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին հավակնող մյուս վեց թեկնածուները անտեսել են հարցումը և կարևոր չեն համարել հայկական բանակի առջև ծառացած խնդիրներիլուծման իրենց տեսլականը ներկայացնել հանրությանը:

 

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728