Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան շարժման ծանոթ և անծանոթ էջերը՝ ըստ Աշոտ Մանուչարյանի

Փետրվար 15,2013 16:23

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը փաստեց որ Ղարաբաղյան շարժման շատ մեծ հատված մնում է ուշադրությունից դուրս: Շարժումը, ըստ նրա՝ կոչվում էր այսպես. «Քաղաքական շարժում, որը ուղղված էր Հայաստանի վերամիավորմանը Ղարաբաղի հետ»:

Մանուչարյանը շարժումն անվանեց արվեստ, նշելով, որ դա ոչ թե քաղաքական երևույթ էր, այլ՝ կյանքի:

Որպեսզի շարժման մանրամասները ավելի պատկերավոր լինեին և հասկանալի ներկաների համար,Մանուչարյանը օրինակ բերեց 2 տարի առաջ մահացած Գուրգեն Բոյաջյանին: Նա շարժման հենց սկզբից եղել է շարքային և մեկնել է ռազմաճակատ որպես շարքային, այնուհետև դարձել դրա բուն նախաձեռնողներից մեկը: Մանուչարյանը պատմեց մի դեպք, թե ինչպես 1995 թվին առաջնորդներից մեկը, որը ժամանակին բանտում էր եղել, քվեարկել է մի հակաժողովրդական ծրագրի դեմ, իսկ Բոյաջյանը մոտեցել է նրան ու ասել.«Գիտե՞ս, երբ դու բանտում էիր, ես  մի մեքենա ունեի, որը վաճառեցի, որ  բանտում կարողանամ ձեզ ուտելիք բերեմ, որպեսզի դուք դիմանաք և ողջ մնաք: Բայց ավելի լավ էր դուք բանտում մնայիք՝ այնտեղ էլ մեռնեիք: Այդ ժամանակ երկիրը կունենար հերոս և ոչ թե դավաճան»: Սա Բոյաջյանի առաջնորդների դաստիարակության քայլերից էր: Այն հարցին, թե ով էր այդ առաջնորդը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ այնքան էլ կարևոր չի, քանի որ առաջնորդները գալիս գնում են, իսկ Գուրգեն Բոյաջյանը մնում է: Մանուչարյանը նշեց, որ այսպես պատմելով, նա ոչ թե պոետիկ կերպար է ներկայացնում, այլ ներկայացնում է ինչ կա:

Ասուլիսի 2-րդ հատվածում Մանուչարյանը պատմեց, որ պատերազմի ընթացքում Թուրքիան 2 անգամ հայտարարել է, ու եթե Հայաստանը շարունակի կոշտ քաղաքականություն վարել, նրանք կմիջամտեն  Ադրբեջանի կողմից: Մեկ անգամ էլ միջամտել է Ռուսաստանը:

Մանուչարյանը մեկ հետաքրքիր բան էլ  պատմեց, որ այդ ժամանակ կար Ալիև անունով մի մարդ, որը Նախիջևանի ղեկավարն էր և նա առաջինն էր ադրբեջանական ղեկավարներից, ով արձագանքեց հայաստանյան մի ծրագրի: Եվ 1991-92թ.-ին, երբ Ալիևը ընտրվեց նախագահ, նա հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել հայերի հետ: Մանուչարյանը վերհիշեց, որ մի զրույցի ժամանակ Ալիևը ասել է,- «Օ՜ֆ, հոգիս կերան էլի» (խոսքը Ադրբեջանի մասին էր) և նա առաջարկել է գործ չունենալ Ադրբեջանի հետ և միավորել Նախիջևանը և Ղարաբաղը մեկ հանրապետության մեջ, իսկ Ալիևը խոստացել է մտածել:

 Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728