Աստղային զույգը զբաղվել է գինեգործությամբ եւ ունի անմիջական մասնակցություն վարդագույն գինու ստացման մեջ, որը արտադրվում է ընտանիքին պատկանող Ֆրանսիայի հարավում գտնվող Շատո Միրավլ կալվածքում:
Աստղային զույգի հետ համագործակցող, ճանաչված ֆրանսիացի գինեգործ Մարկա Պարենայի խոսքով՝ Անջելինա Ջոլին եւ Բրետ Փիթը վերահսկել են գինու պատրաստման ամբողջ գործընթացը. գրում է afisha.mail.ru-ն՝ վկայակոչելով РИА Новости լրատվական կայքը: «Նրանք ուզում էին համոզված լինել, որ անում են ամեն ինչ՝ Պրովանսում լավագույն գինին ստանալու համար»: Սպասվում է, որ «Միրավալ» ապրանքանիշի վարդագույն գինին՝ պատրաստված 2012թ. խաղողի լավագույն բերքից, շուկայում կլինի մարտից: Պիտակի հետեւում նշված են լինելու գինին ստեղծողների Պերենոյի, Ջոլիի եւ Փիթի անունները: