Փետրվարի 13-ին Ստամբուլում ադրբեջանցի գրող Էքրեմ Էյլիսլիին համերաշխություն հայտնելու համար Յեշիլլար վե Սոլ Գելեջեկ Փարթիսեն (Կանաչների և ապագայի ձախական կուսակցությունը) հանդիպում էին կազմակերպել: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը՝ հիշեցնելով, որ Էյլիսլին ճնշումների է ենթարկվում և՛ պետության, և՛ հասարակության կողմից «Քարե երազներ» գրքի համար, որը նկարագրում է հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին պատմություն:
Հանդիպմանը մասնակցել են մի շարք մտավորականներ, գրողներ և ուսանողներ:
Թուրքիայում ապրող ադրբեջանցի մտավորականները այսօր պատրաստվում են դիմել Ստամբուլում գտնվող մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին Այլիսլիի համար, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատանը կխնդրեն, որ պաշտպանի գրողին:
Թերթը գրում է, որ հայ գրող Լևոն Ջավախյանը նույնպես նման փորձությունների է ենթարկվել, և իր համերաշխությունն է հաղորդել Էյլիսլիին: Թերթը գրում է, որ Ջավախյանին 2008թ. հեռացրել են Հայաստանի գրողների միությունից հայ-ադրբեջանական բարեկամության մասին պատմվածք գրելու համար:
Կարդացեք նաև
Սակայն Ջավախյանին («Քիրվա» պատմվածքի համար), ոմանք, ճիշտ է, հրապարակավ քննադատել են. ոչ ավելին, սակայն մյուս կողմից, Լևոն Ջավախյանը իր կամքով է դուրս եկել Հայաստանի գրողների միությունից՝ այդ քայլը բացատրելով նրանով, որ ՀԳՄ-ից չի ստացել նյութական և բարոյական օգնություն, ինչպես նաև ստեղծագործական քաջարելանք:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Նշված գրողները այն անձիք են, որոնց վրա է հիմնվում մարդկության բարոյական նորմերը, անկախ
նրանց ազգությունից, կրոնից և այլնից: Առանց նման տեսակի մարդկանց մարդկությունը կվերածվի
լավագույն դեպքում,՝ ամբոխների: