Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում աստիճանազրկել են գրագող գիտնականներին

Փետրվար 15,2013 15:45

Ռուսաստանում ԲՈՀ-ը օրերս առանց գիտական աստիճանի է թողել Մոսկվայի պետհամալսարանի գիտակրթական կենտրոնի տնօրեն, գիտությունների թեկնածու Անդրեյ Անդրիանովին եւ եւս 10 գիտնականի: Նրանք բոլորն են իրենց գիտական թեզերը պաշտպանել էին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում:

ԲՈՀ-ը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ ՌԴ ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովը այդ գիտնականների աշխատություններում գրագողության ակնհայտ փաստերի ու համընկնումների «փունջ» է հայտնաբերել:

ԲՈՀ-ի ղեկավար Վլադիմիր Ֆիլիպովը,  «Ինտերֆակս»-ի մատուցմամբ,  հայտարարել է, թե կատարվածը աննախադեպ է նրանով, որ 10-նյակ տարիներ անց մասսայական աստիճանազրկումների հարց է բարձրացվում:

Մոսկվայի մանկավարժական համալսարանի դիսերտացիոն հանձնաժողովի նախագահը եւս հեռացվել է պաշտոնից:

Սկանդալը աճում է ձնագնդու նման:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԲՈՀ-ը ԽՄ օրոք ստեղծված էր սպասարկելու ԽՄ, իսկ շուկայական հարաբերությունների համար նա խորթ է ու կործանիչ: Սակայն քանի որ մեր չինովնիկների համար կոռուպցիոն կերաման է և էժանագին գիտական ասիճան ստանալու ֆաբրիկա, մինչ օրս ազգ տգետացման համակարգից չեն հրաժարվում: Կասկածից վեր է ՀՀ ԲՈՀ-ում տիրող իրավիճակը ահամեմատ ավելի հանցածին է քան Ռուսաստանւմ: Եթե հանրապետությունում չեն գործում գիտնականի ակտիվության գնհատման հայտնի չափորոշիչներ, ապա պարզից էլ պարզ է, որ նման պայմաններում անիմաստ է իրական փորձագիտության մասին խոսելը նույնիսկ: Եվ բնական է, որ այսօր ՀՀ գիտական բնագավառը ամբողջապես ( կադրերի պատրաստումը, որակավորում և ֆինանսավորումը) տեղափոխված է կոռուպցիոն դաշտ .
    Հուսանք որ հանրապետության նորընտիր նախագահը գոնե հիմա կհետևի Բոլոնյան հռչակագրի պահանջներին և կլուծարի գիտաավերիչ ԲՈՀ-ական համարգը և կվստահվի գիտական ասիճանի շնորհման գործընթացը այն հիմնարկներին որտեղ իրականացվում այդ կադրերի պատրաստումը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728