Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականը` ընտրությունների մասին. «Իմացանք, որ վերեւն Աստված կա» (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 15:22

«Մեծ նշանակություն չեմ տալիս ընտրություններին, ավելի շատ հետաքրքրում են հասարակության ներսում առկա խնդիրները, որոնց լուծման հարցը միայն «վերեւներից» չի գալիս»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ապա հավելեց. «Մենք սխալ տեղից ենք սկսել եւ մեծ հույսեր տածել: Դա քաղաքական ուժերից է գալիս, որոնք ամեն ինչ կենտրոնացնում են ընտրությունների շուրջը, եւ բուրգը վերեւից չի կառուցվում: Բայց նաեւ ուսուցողական երեւույթներ եղան. օրինակ, իմացանք, որ վերեւն Աստված կա, բայց հիմարությունների ծավալը նորմայից շատ էր: Ամենասիրած օրս «լռության օրն» է. որքան նման օրեր շատ լինեն օրացույցի մեջ, այդքան լավ»:

Բաբայանի խոսքով. «Եթե հասարակությունը ծաղրածուի, փիլիսոփայի կամ ապուշի կարիք ունի, ապա ունենում է: Այսօր անհանդուրժողականություն է տիրում, մինչդեռ քիչ ես լսում, որ թեկնածուներից մեկն ուշադրություն դարձնի հասարակության մեջ առկա հիվանդություններին»:

Իսկ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով. «Հասարակությունն ինքնին կարծիք չունի եւ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ

լավ հասարակությունը պետք է ապրի, աշխատի, մշակութային եւ հոգեւոր կյանք ունենա եւ դրանով ներդաշնակություն ապահովի, ոչ թե միայն քաղաքական գործընթացներին մասնակցի: Մեզ թվում է, թե նախագահական ընտրություններից հետո մի հրամանով մշակույթի կամ կրթության վիճակը կլավանա, մինչդեռ հասարակության համար մտահոգ մարդիկ պետք է ստեղծեն նախապայմաններ, որոնց հիմքի վրա պետությունը կկարողանար որոշումներ կայացնել»:

Տեր-Գուլանյանը նշեց, որ այս քարոզչության նման ժողովրդավար քարոզչություն նախկինում չի տեսել:

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանն ասաց, որ կցանկանար թեկնածուների միջեւ ատելություն չտեսնել. «Պետք է հասկանալ, որ ազգը հինգ տարում չի կարող բարեկեցիկ դառնալ, պարզապես իրատես պետք է լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սարսափելի է, երբ ազգը ունի նման մտածելակերպով՝ մտավորականներ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728