Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Այս տարիների ընթացքում Րաֆֆիի հետ փորձել են հանդիպել բոլոր ազգի փրկիչները»

Փետրվար 15,2013 15:12

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրուցում մեկնաբանելով էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, թե «Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը», ասաց. «Իր պահվածքը քարոզարշավի ընթացքում անլուրջ էր, հավանաբար իրեն վերապահված դերը՝ իր առջեւ դրված առաջադրանքը, այն մարդկանց կողմից, ովքեր նրան դրդել էին առաջադրվել՝ մեսիջը դա էր, բայց հատկապես այս վերջին օրերին ակնհայտ է դառնում, որ նա քարոզարշավի առաջին իսկ պահից աղավաղեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, գռեհկացրեց: Նա մինչեւ առաջադրվելն էլ, ութ միլիոնի հետ կապված, սկսեց ձեռնոց նետել»:

Սաֆարյանի համոզմամբ՝ վերջին օրերին, երբ ակնհայտ է, որ պայքարը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, էպոսագետի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ հնչեցված զրպարտությունները ցուց են տալիս, որ նրա համար իջեցվել է առաջադրանք՝ «իր համար չափազանց վտանգավոր ձեւերով պղտորել ջրերը»:

Սաֆարյանը, որպես քաղաքագետ, համոզված է, որ էպոսագետի հայտարարությունները այս մեկ ամսվա ընթացքում բառացիորեն խոսում են այն մասին, որ նա իր քաղաքական կողմնորոշումներով թեքված է դեպի Ռուսաստան. «Նրա հայտարարությունները Եվրասիական միությանը միանալու մասին, Վրաստանի կապակցությամբ, Հայաստանում քաղաքական երեւույթների դրսեւորումների մասին, այլ եզրահանգումների տեղ չեն թողնում, իհարկե՝ ասելը ամենեւին չի նշանակում, որ նրա պատվիրատուն Ռուսաստանն է, բայց այն, որ նա ռուսական կողմնորոշում ունի, դա անհերքելի է»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ու էպոսագետի «խորհրդավոր» հանդիպմանը, որը ըստ Սեդրակյանի տեղի է ունեցել անցյալ տարի, Սաֆարյանը ասաց. «Այս տարիների ընթացքում Րաֆֆիի հետ փորձել են հանդիպել բոլոր ազգի փրկիչները, որոնց մի մասը փորձել է էպոսով փրկել ազգը, մի մասն առանց էպոսի կերպարների: Չեմ բացառում, որ նա էլ կարող է փորձած լինել հանդիպել, նա այն հազարավոր մարդկանցից մեկն է…»:

Սաֆարյանը նաեւ հավելեց, եթե էպոսագետը խոստացել է շարունակել այս տրագիկոմեդիան, միգուցե նաեւ իրեն թույլ տա հորինել նման մի զրույցի բովանդակություն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Էպոսով երկիր փրկողներին ինչպե*ս կոչել; Հա, երևի Թալմուդի օրինակով ուզում են էպոսում ,, նոտա,, գտնել;Է, դրանով բան չի փոխվի, Դավիթը էլի կկանգնի էն հորի վրա, որի վրա գորգ է փռած;
    Էպոսագետի հեռակառավարման վահանակը առանց թղթի խելագարի գրպանում է;Կարծում է էն չաշխատող ռումբի պուլտն է, որ շատ թանկ էր;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728