Ուրալյան լեռներում` Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, այսօր վաղ առավոտյան երկնաքար է ընկել։ Տիեզերական օբյեկտի բեկորների անկման հետեւանքով, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, տուժել է շուրջ 500 մարդ, նրանց թվում` երեխաներ, կան ավերածություններ։
Վնասվածքները հիմնականում ապակիների փշրվելու հետեւանք են։ Ոստիկանության տվյալներով` ծանր վնասվածքներ ոչ ոք չի ստացել։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը առնչվել է նաեւ Ռուսաստանի Տյումենի, Կուրգանի, Սվերդլովսկի մարզերին, Ղազախստանի հյուսիսային տարածքներին, սակայն հիմնական վնասները արձանագրվել են Չելյաբինսկի մարզում։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճշտված տվյալներով` վայր է ընկել մեկ երկնաքեր, որը Երկրին մոտենալիս այրվել է եւ մասերի բաժանվել։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան