Հալեպի Լարազ Նաջարյան-Գալուստ Գուլբենկյան դպրոցի դասերը դեռ շարունակվում են, չնայած հաճախ դադարեցվում են Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով: Գրում է «Դեյլի սթար» թերթը:
Սկսած 1954թ. հազարավոր շրջանավարտներ ունեցող դպրոցում սովորող բազմաթիվ աշակերտներ կավարտեն լիբանանյան դպրոցներում:
Ազիզիե թաղամասում հայ բարերար Գալուստ Գուլբենկյանի պատվին հիմնված դպրոցի աշակերտներից շատերը լքում են Սիրիան՝ հեռանանալով աշխարհով սփռված հայկական համայնքներ:
Հարյուրավոր հայ աշակերտներ են այժմ սովորում Լիբանանի հայկական դպրոցներում՝ պահպանելով հույսը, որ Սիրիայում կշարունակեն բարձրագույն կրթությունը:
Կարդացեք նաև
«Սիրիա վերադառնալու միտքը մեր աշակերտների մեծ մասի մոտ կա», – ասել է Արա Վասիլյանը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը կապակցված հայկական դպրոցների գլխավոր տնօրենը:
ՀԲԸՄ-ի դպրոցներում սովորող Սիրիայից ժամանած աշակերտների կրթության գումարի մեծ մասը հոգում են հասարակական կազմակերպությունները, որոնք ապավինում են բարերարների և հայկական սփյուռքից եկող նվիրատվություններին:
11-րդ դասարանի աշակերտ Արինան, պատմել է, որ Լիբանան իր ճանապարհորդությունը սկսվել է անցած ամառ՝ իր քեռիին այցելելուց. «Ես ընտանիքիս հետ ամեն ամառ Լիբանան էի գալիս այցելելու քեռիիս, բայց անցած տարի մենք եկանք ու այլևս հետ չվերադարձանք»:
«Ինձ դուր է գալիս այստեղ, Լիբանանը հրաշալի է, բայց իմ քաղաքը Դամասկոսն է», – ավելացրել է նա:
Արինայի համադասարանցին, չնայած սպասումներին, որ պատերազմը դեռ երկար է շարունակվելու, ուզում է ավարտել միջնակարգ դպրոցը Լիբանանում ու հետագայում համալսարան ընդունվել Սիրիայում. «Ես ուզում եմ հետ գնալ Սիրիա, բայց այստեղ ավարտելուց հետո», – ասել է Սարինեն՝ Լարազ Նաջարյան-Գալուստ Գուլբենկյան դպրոցի նախկին աշակերտը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ