Փետրվարի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:
…
Ըստ փետրվարի 14-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարության՝ Վարուժան Գ.-ն փետրվարի 12-ին տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում և Երևանում:
Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն