Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Փետրվար 15,2013 14:26

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին:

2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դրանք նաեւ ուղեկցվեցին հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային Ժողովում, եւ նախկին բեւեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի:Այդուհանդերձ 2012-ի մայիսի ընտրություններում ձայների վաճառքի եւ կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրեցին հասարակական վստահության խարխլմանը: Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում նկատելի է: Մենքիսկապես ակնկալում ենք, որ շարունակական այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում: Մենք նաեւ կոչ ենք անում իշխանություններին այս ընտրություններն անցկացնել՝ առաջնորդվելով եվրոպական դիտորդականառաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով:

 

Անցած տարի Հայաստանը գրանցեց խոստումնալից առաջընթաց հավակնոտ Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցություններում: 2012-ի դեկտեմբերին կնքվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը Եվրամիության հետ՝ մեծապես խթանելովմարդկանց միջեւ շփումները եւ խրախուսելով գործարար, ակադեմիական, մշակութային ու մարդկային հաղորդակցությունը Եվրոպայի հետ: Նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական եւ ժողովրդավարականհամատեքստում: Դա նաեւ կդարձնի Հայաստանը գրավիչ եւ կարեւոր գործընկեր Եվրամիության համար: Երկու կողմերն էլ ցանկություն ունեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնել առաջիկա նոյեմբերին Վիլնյուսումնախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սա, իր հերթին, տնտեսապես կհզորացնի Հայաստանը՝ օգնելով դիմակայել տարածաշրջանում հակամարտությունների եւ փակ սահմանների պատճառով առաջացած մարտահրավերներին, ինչպեսնաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին:

Դուք՝ որպես Հայաստանի ընտրողներ, կարո՛ղ եք փոփոխություն բերել: Քվեարկե՛ք եւ ուժեղացրե՛ք Ձեր երկիրը: Եվրոպա-Հայաստան խորհուրդը եւ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ հասարակական կազմակերպությունը կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքինժողովրդավարության այս կարեւոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728