Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկի աղան»` Չամիչի ոսկու խանութի գլխին

Փետրվար 15,2013 14:07

Ինչպես  միշտ, նախագահական ընտրությունների  նախաշեմին ևս արթիկցիները իրենց էքսցենտրիկ ցուցապաստառներով շարունակում են զարմացնել  անցորդներին: Քաղաքի կենտրոնական ու  ամենամարդաշատ հատվածում` «Աղա» ոսկերչական  խանութի գլխին հայտնվել է Սերժ Սարգսյանի ցուցապաստառը, որը չէր վրիպել գյումրեցի լրագրողներից մեկի սուր աչքից: Նա այս լուսանկարը գցել էր Ֆեյսբուք, որտեղ և արժանացել էր տարաբնույթ քննարկումների:

Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը  անմիջապես վերնագրել է  «Արթիկի աղան», մեկ այլ օգտատեր էլ կատակել է , թե «Սովորեք էլի արթիկցիներից , մեծարելուց հետո էսպես մեծարեք»:

Մեկ այլ լրագրող էլ, մեջբերելով «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի արտահայտությունը, գրել էր. «Սերոբ, Ազատ,  եկեք, տեսեք` ոսկի է, ոսկի է»: Օգտատերերից մեկը անմիջապես արձագանքել էր  «Ոսկին ո՞րն ա, մեր անգինն ա, մեր ամենայն աղան»:

Նշենք, որ ոսկերչական այդ խանութը պատկանում է արթիկցի մեծահարուստներից մեկին` Արմենուհի Աղաջանյանին, որը հայտնի է Չամիչ մականվամբ:

Հիշեցնենք  նաև, որ քաղաքականապես անչափ ակտիվ արթիկցիները  միշտ էլ ցուցապաստառների միջոցով դրսևորել են իրենց դրական կամ բացասական վերբերմունքը թեկնածուների նկատմամբ: Օրինակ`ԱԺ ընտրությունների ժամանակ ,արթիկցի նախկին պատմագավոր Մխիթար Վարագյանի ցուցապաստառը  խփել էին կենտրոնական խանութներից մեկի պատին փակցված կիսամերկ կնոջ մարմնին`  պատգամավորի գլուխը դնելով  կնոջ մարմնի վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. David says:

    Ազատի ոսկին է, էլի~:Դարբին Ազատը դարբնոցում է թրծել;Մուրճ էր ուզում կռել, բայց ոսկու հանքատեր դուրս եկավ, մուրճն էլ ձեռքին;Արդար ազգի ընտրած արդարադատության բռնակալի մուրճը;Էդ խանութի վրա մի մասոնական նշան փակցրեք, նկարը իներցիայով կուշաթափվի;Պատճառ պետք չէ, որ լինի;

  2. Maxim says:

    Եթե Արթիկցիները նորմալ են համարում, ուրեմն իրենք արժանի են լինել նոքար, այն էլ հենց այդ
    աղային: Գոնե այս դեպքում նրանք հնարավորություն ունեն ասելու, որ իրենք նոքար չեն:

  3. Hayk says:

    Աղա հայ ժողովրդին:Ոնց որ էսպես ա հա ստացվում?

  4. ԱՆԺԵԼԻԿԱ says:

    Դւկ ել չեկ հասկանւմ ինչ եկ գռւմ .. ծւյլ ւ նախանքձ մառտիկ եկ…………

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728