Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետրոս Մակեյանը գերշահույթներ է ստացել ու քֆուրքյաֆարը կապել»

Փետրվար 15,2013 14:03

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հեռացված փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում է փողերի լվացման մեջ:

Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Մեհրաբյանը ներկայացրեց նախապատմությունը: Ըստ նրա,  կուսակցության գրասենյակը 2006-ին սոցապ հիմնադրամին է հանձնվել վարձակալության ու 2006-2009-ը ընկած ժամանակահատվածում, Մակեյանը վարձակալության դիմաց ստացել է 21,5 միլիոն դրամ. «Ասում ենք՝ լավ Պետրոս, բացատրիր, այդ գումարներն ինչ են եղել,  ոչ ոք տեղյակ չէ, ոնց է ծախսվել, ինչ է արվել: Ու Մակեյանը սկսեց մեզ համարել Լեւոն Զուրաբյանի կողմից ուղղորդված: Բայց 2006-ին ոչ Զուրաբյան կար, ոչ ՀԱԿ կար: Մենք գումարի ծախսման հաշվետվություն ենք պահանջել, ասում է՝ ուզում եք կազմաքանդեք կուսակցությունը»:

Նա ասաց նաեւ, որ վերջին երեք տարիներին կուսակցությունը համագումար չի հրավիրել. «Մենք ասում ենք, ոչ մի բան չենք ուզում, մենակ  պատասխանիր՝ ինչ եղավ այս գրասենյակի հետ: Սկզբում նախաբան է գրում, քֆուրքյաֆարներ է տալիս,   Քոչարյանից սկսած, ասում է՝ ընդդիմադիր տառապանքների մեջ ենք,  հալածված, դրա համար են խլել գրասենյակը: Բայց իրականում գործարքի մեջ է մտել Վազգեն Խաչիկյանի հետ, գրասենյակը վարձակալության է տվել ու  գերշահույթներ ստացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728