Լրահոս
Օրվա լրահոսը

«Շակալություն անողները ընտրություններից հետո կպատժվեն»,- վստահեցրեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը

Փետրվար 15,2013 13:30

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը այսօր «Դեբատ» ակումբում պաշտպանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց, որ ցավալի է, որ նրա հումորով ասված բառերը չափազանցվում ու շահարկվում են:

Ալեքսանյանը դրական գնահատելով  քարոզարշավը, ասաց, որ այսօր վախի մթնոլորտ Հայաստանում չկա, եւ նույնիսկ նախագահի ընդդիմադիր թեկնածուներն են այս քարոզարշավն այդպես որակել ու ընթացքը ցույց տվեց, որ ճնշումների դեպքեր առանձնապես չեն եղել, բացառությամբ մի քանիսի, որն արվել է քարոզարշավին սրություն հաղորդելու ու հետո խոսելու համար. «Ընդդիմադիր ուժերին բնականաբար քարոզարշավի այս ընթացքը ձեռնտու չի լինի, վերջնական արդյունքներից հետո խոսելու թեմա ունենալու համար: Բայց հասարակությունը համոզվեց, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինի: Ժողովրդին քծնելն էլ լավ բան չի, չեմ կարծում, որ պետք է ասել ամեն ինչ… Նախագահը ժողովրդի հետ հումոր արեց ու դրան լրջություն հաղորդեցին, նախագահն այնքան խելք ունի, որ գիտի, թե ինչ է խոսում: Նախագահն իրավունք ունի ազատ խոսել ժողովրդի լեզվով ու դա, կարծում եմ, ավելի լավ է, քան արհեստական սառը ժպտով խոսելը:  Բոլորին էլ պարզ է, որ ոչ միայն նախագահը, այլեւ՝ ամբողջ ՀՀԿ-ն փորձում են հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Կոնկրետ այս ընտրություններով հասարակությունը համոզվեց, որ հնարավոր չի, որ հանրապետության գործող նախագահը չընտրվի»:

Անդրադառնալով թիվ 192 դպրոցի տնօրենին, որը ժողովի ժամանակ հայտարարել էր, թե անպայման պիտի ընտրեն Սերժ Սարգսյանին, ինչի հետ կապված վերջինին ընդամենը նկատողություն էր տրվել, Ալեքսանյանն ասաց. «Արջի ծառայություն մատուցողներ միշտ էլ կան ու  շակալություն անողները ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչպես կպատժվեն»:

Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավների ժամանակ հնչած ճառերին, որը շատերին դուր չի գալիս, Ալեքսանյանն ասաց, թե նախագահն իր ճառերն  անձամբ է գրում, չնայած դա այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ նա լավ գիտի իր խոսքի արժեքը:  Ալեքսանյանը հավելեց, որ ՀՀԿ-ն հասարակության հետ վաղուց է աշխատում, դրա համար էլ իրենք ընտրություններին ավելի լավ են տիրապետում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    ՀՀԿ_ականն է խոսում…շակալությունի*ց; Տղամարդկությունից ո*ր դարում են խոսելու;
    Ես հավատում եմ, որ ձեր նախագահն ինքն է գրում իր ճառը, որովհետև ավելի պրիմիտիվ ֆոկուզնիկ ՀՀ-ում դժվար կլինի գտնել;

  2. Maxim says:

    ՀՀԿ-ի անդամը խոսում է շակալության մասի՞ն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728