Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ 2013. «Արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն

Փետրվար 15,2013 13:10

Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում Է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկաամամբ` Երևանի շենքերին ու Էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003 թվականից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն:
Ըստ Գ. Թամազյանի` ոստիկանությանը տված բացատրությունների` դաշինքի հիմնական զործունեությունը կայանում է օրենքով չարգելված բոլոր միջոցներով աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ պայքար իրականացնելու մեջ:

Նա մասնավորապես նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա: Հիշյալ որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:

Թռուցիկներ փակցնելով, ըստ Գ. Թամազյանի, իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմաված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրականացնել ՀՀ Նախսգահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին:
Գ.Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական զործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորություևը և ազատ բարքերը:

Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև` բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն, քանի որ արևմուտքում եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:

Վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Գ.Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած ՀՀ Նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և պարզաբանվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728