Վարդան Սեդրակյանը վերջին օրերին հայտարարում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասսոնական կազմակերպությունն է հովանավորում Րաֆֆի Հովհաննիսյանին, որն էլ կազմակերպել է մահափորձը՝ Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողները խնդրեցին մեկնաբանել սա: Նա հերքեց, որ ինքը այդ կազմակերպության անդամ է, թեեւ օրենքով չի արգելվում անդամ լինել. «Վարդան Սեդրակյանը եղել է Անահիտ Բախշյանի աշակերտը: Ինքը փորձում էր էպոսը կիրառել նաեւ իմ վրա, փորձում էր ինչ-որ դերակատարում ինձ տալ: Իմ համեստությունը ինձ ներեց, ես ասեցի, որ ես կապ չունի էպոսի հետ:»:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Ձեր մայրը երազել է, որ Դուք նախագահ դառնաք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մայրս երազել է, որ Հայստանը լինի ազատ անյախ, իրավական երկիր: Այդ բոլոր ածականները դեռ չեն վերաբերվում, բայց ամեն ինչ կանենք, որ արդարանա: Մայրս ինձ չի կրթել՝ պաշտոն ստաձնելու համար, կրթել է՝ լավ քաղաքացի լինելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ