Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարտիրոսյան. «Հավատը կվերադառնա այս ընտրություններին»

Փետրվար 15,2013 12:59

Այսօր «Դեբատ» ակումբում սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություների քարոզարշավին ասաց.

«Խիստ անսպասելի էր քարոզչության ազատությունը, որը եղավ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ եւ այսօր: Բոլոր թեկնածուները ունեցել են հավասար հնարավորություններ եւ սա կարեւոր է ու տարբերվում է նախկինում եղած ընտրություններից: Ես տպավորություն ստացա, որ թեկնածուների մեծ մասը քարոզչությանը պատրաստվել է միայն առաջադրումից հետո: Եվ բնականաբար մեկ ամսում իրականացված քարոզչությունը չի կարող իր արդյունքները ցույց տալ»:

Մարտիրոսյանի խոսքով`առանձնահատուկ է այն, որ այս ընտրարշավին տեսանք հստակ տարանջատված մասնագիտական ընդդիմությունը, մասնագիտական տեսակետների բախում եւ հաջորդ կառավարությունը միանշանակ հաշվի կնստի այս ընդդիմության հետ` կառավարությունն  էլ այլեւս չի կարող մոնոպոլ լինել,  ինչը շատ կարեւոր է, որովհետեւ հասարակությունը հոգնել է ոչ կառուցողական քաղաքական վիճակից:

Մարտիրոսյանը նաեւ հավելեց, «Չեմ անդրադառնա ողբերգական միջադեպին ու մանր խնդիրներն: Բնականաբար միշտ էլ լինում են խնդիրներ, որ միշտ չէ, որ թեկնածուները տեղյակ են լինում դրանց մասին: Բայց այս ընտրությունները կտարբերվեն, հավատը կվերադառնա այս ընտրություններին, որ իրենք գնացել ու ընտրել են, եւ կլուծվի լեգիտիմության հարցը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728