Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «բոցերի» հավաքածու

Փետրվար 15,2013 12:57

Այս նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին հնչող ամենատարածված կարծիքը այն է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում (այսինքն՝ ողջ քարոզարշավի շրջանում) Սերժ Սարգսյանը հանրությանը պարգեւեց ավելի շատ թեւավոր խոսքեր, քան իր նախագահության 5 տարիների ընթացքում միասին վերցրած։

Իր նախագահության շրջանում, Սարգսյանը, որը հայտնի էր նրանով, որ հարցազրույցներ քիչ էր տալիս, այն էլ՝ հիմնականում դրսի լրատվամիջոցներին, մամլո ասուլիս չի հրավիրել, հիմնականում իր տեքստերը հանրությանը հասցրել է ելույթների տեսքով, որոնք, բնականաբար, գրավոր են եղել, կիքսերը համեմատաբար քիչ են եղել։ Այս անգամ, սակայն, Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հաջողություն է ունեցել հանրության հետ շփվել նաեւ գրավոր ելույթներից դուրս, բանավոր, խոսել հանպատրաստից, ինչը նշանակում է, որ ասել է մտքին եկածը։ Արդյունքում հայաստանյան քաղաքական բառապաշարն հարստացել է մոտ մեկ տասնյակ արտահայտություններով, որոնք այլեւս անմիջապես փոխկապակցվում են Սերժ Սարգսյանի հետ։

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած նախընտրական հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր ելույթները ինքը չի գրում, որ ւսյդ ելույթների վրա աշխատում է մի ամբողջ թիմ, ու քանի որ, իր իսկ խոսքերով, ինքը կարող է մի քանի հանդիպումներ ունենալ մեկ օրվա ընթացքում, հետեւաբար ինքը չի կարող հասցնել գրել իր բոլոր ելույթները։ Սերժ Սարգսյանն, իհարկե, մոռանում է, որ նորմալ քաղաքական գործիչը պարտադիր չէ, որ նախընտրական քարոզարշավի շրջանում բոլոր ելույթները ներկայացնի գրավոր, եթե ինքն ընդունակ է իր խոսքը տեղ հասցնել նաեւ բանավոր։ Սակայն այն բանավոր տեքստերը, որոնք հանրությանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, արդեն իսկ հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանի միտքը, գաղափարը, մտածելակերպը, պատկերացումները, տեսակետներն ու տեսլականները, Սարգսյանը՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ։ Առավելեւս, որ նրա գրավոր եւ բանավոր տեքստերի միջեւ ահռելի տարբերություն է նկատվում։ Շատ մեծ տարբերություն, որոնք ամբողջությամբ անհամեմատելի են։

Նա, օրինակ, իր ելույթներում, որոնք արտասանում է գրավոր, անընդհատ կրկնում է, որ Հայաստանի քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով։ Այնինչ, հենց ինքն է առաջինը իր բանավոր խոսքում խախտում իր իսկ կողմից գրավոր տեքստով հռչակած սկզբունքը։ Քաղաքացու հետ Սերժ Սարգսյանը խոսում է բացառապես «դու»-ով։ Հենց նա է քաղաքացուն ասում «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես», «ի՞նչ ես ուզում», «դու այդպես ես մտածում» եւ այլն։

Հետեւաբար, այս քարոզարշավը երկու շատ կարեւոր բան արձանագրեց։ Առաջին՝ մի բան է Սերժ Սարգսյանի կողմից մեզ հրամցվող գրավոր խոսքը, այլ բան՝ նրա բանավոր հայտարարությունները։ Ավելին, Սարգսյանն ինքը իր բանավոր՝ խոսքում անընդհատ խախտում է իր գրավոր խոսքում հռչակված սկզբունքները։ Երկրորդ կարեւոր արձանագրումը, որը կարող ենք անել այս քարոզարշավի համար, դրանք այն թեւավոր խոսքերի տեսքով մեզ մնացած հետքերն են։

Այսօր արդեն կարելի է ավելի քան մեկ տասնյակ այդպիսի խոսքեր արձանագրել, որոնք բերնեբերան տարածվում են Հայաստանում։

Ստորեւ ներկայացնենք Սերժ Սարզսյանի՝ այս քարոզարշավի ընթացքում հնչեցրած ամենահանրահայտ արտահայտությունները։

«Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»։

«Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»։

«Եկել ես ստեդ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։

«Ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում է նկարահանվում»։

«Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները»։

«Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ»։

«Ենթադրենք, ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ»։

«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։

«Չեբուրաշկա», «կրակոտ տղա», «սծիլյագա», «լոդր», «թամբալ», «պռոշը ճաքել», «նորաթուխ բլոգեր»։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Խփել ես Սերժիկ;Այնպիսի գոլ ես խփել, որ հարյուր տարի խելքի չի գալու հայը; Դու քո չլինելուց հետո ես երևալու քո պարթև հասակով և ազգանպաստ ուղեղով;Լրագրողին ասում ես քուր ջան; Մեղք չի*; Մի մաքուր աղբյուր չես ուզում թողել;Լավ; Սերժ աշխարհակալ. էս մեր թալանը ձեր ախպեր տղերքը երբ կվերադարձնե*ն, որ փրկվենք քո ՀՀ-ից;Ասա, ետ տան, Սերժ; Դու սիոնիզմից ես սարսափում, ես`ֆաշիզմից; Հիմա ի*նչ;Հանճարեղ մտահորիզոնդ միացրու;

  2. Ananas says:

    Учитывая нынешнего президента Армении с его заслугами можно уверено трубить что наша страна в S,,hope, акопе ,,,,,,,,,,,,,,в ОПЕ!!!!!!! Если конечно не произойдет чуда! Например надо чтобы метеорит падал не Челябинске а хотя бы один раз угодил бы в президентский дворец или хотя бы в гости в наш парламент! Тогда бы можно было бы констатировать приход демократии за не имением всего состава алигархов с их подставными депутатами!!!!!
    несколько секунд назад · Нравится????????????

  3. Օհան says:

    Կներե’ք, հազար-հազար անգամ կներե’ք։
    Էս այլանդակությունը էլ չի թողնում ցենզուրայի մեջ մնանք։
    Մեծ հայրենասեր և ազատ մտածող Հենրիկ Իգիթյանը պիի ողջ լիներ, իր կրակ աչքերով նայեր նախագահին ու իշխող վերնախավին և ասեր

    «ԲՈԶԻՑ ԲՈԶՈՒԹՅՈՒՆ»։
    Կներեք երևույթներն իրենց անունով կոչելու համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728