Նախագահի թեկնածուն ամփոփեց քարոզարշավը
«Ապարանի հիվանդանոցից հանել են Սերժ Սարգսյանի պաստառը: ԿԸՀ-ն հայտարարում է: Շատ լավ է, բայց ինչու երկու օր աաջ եւ ոչ թե 25 օր առաջ: Նախագահի Տեղ գյուղի գյուղապետարանի վրայից հանվել են պաստառները: Բայց իմ գնահատականն այն որ, որ խախտվել է օրենսգիրքը»,- այսօր «Հայացք» ակումբում ամփոփելով քարոզարշավը, այսպիսի գնահատական տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, «անհավասար պայքար է, բայց ես պայքարից դրանով հանդերձ հրաժարվողը չեմ: Առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը: Իսկ եթե փողը, որ հիմա Գյումրիում, Ավանում սկսել են բաժանել, չէին ուզում բաժանել, բայց կարծես վերանայել են, մենք հետեւելու ենք եւ եթե ապացույց գտնենք, որ որեւէ մեկը հակասահմանադրական գործ անի՝ բացակայի փոխարեն քվե տալով, ով անի՝ պատասխան է տալու»:
Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը ունի լսելու հնարավորություն. «Դրա համար անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանը այս ուշ ժամին ազատ թողնի իր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի միջոցով շարքային քաղաքացուն, հետ կանչի փողը, ռեսուրսը: Դա իր պարտությունը չի լինելու: Դա լինելու է հայ ժողովրդի իրավական, ժողովրդավարական երկիր կերտելու գրավականը: Դա շատ ավելի կարեւոր է: Ով՝ ով, ինքը ունի այդ ուժը այնպես անելու, որ խոսքը եւ գործը մեկ անելու, որ փետրվարի 18-ին ոչ մեկս ապացույց չգտնի խախտման: Հակառակ դեպքում ընտրությունների հեքիաթը վերջանում է»:
Պարույր Հայրիկյանը Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասել էր, որ միասնական թեկնածուի շուրջ Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկումների ժամանակ իրենք պարզել են, որ երեքը միասին ունեն մոտ 40% ձայն: Փաստորեն սրանով հաստատվում է, որ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ 60 տոկոս ձայն: Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել սա եւ ասել, թե պարոն Հովհաննիսյանն ունի՞ սեփական հարցումները եւ ի՞նչ են ցույց տվել դրանց արդյունքները. «Ես ունեմ իմ քաղաքացիական զարկերակը: Չեմ արել սեփական սոցհարցում: Օբյեկտիվ քաղաքական դաշտը տեսնում է, որ ժողովուրդը գնում է հաղթանակի: Բոլորս էլ հասկանում ենք, որ արդեն քվեաթերթիկները չեն փոխվի, գնում ենք ընտրության 7 թեկնածուով: Եթե շատ են վախենում, թող լինի եկրորդ փուլ եւ ադ փուլում կլինի այդ կոնսոդիլացիան քաղաքական դաշտի»
Կարդացեք նաև
Մովսես գյուղում, Եռաբլուրում գործող նախագահի նյարդային խոսքերը, միջադեպերը համարո՞ւմ է պարոն Հովհաննիսյանը սայթաքում՝ նա պատասխանեց. «Ով մասնակցում է այս ընտրություններին, տանը չի նստում, սայթաքում է, ինքը արժանի է հարգանքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ