Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանի շտաբի պատասխանը դատախազությանը (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 12:44

Իր մամուլի ասուլիսներից մեկում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել էր, որ 15 թաղամասում շենքերի լիազորները ձեւաթղթեր են լրացնում`մարդկանց տվյալները հավաքելով, ինչպես նաեւ ընտրակաշառք են առաջարկում`ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու համար: Այդ փաստերը հետաքրքրել էր դատախազությանը: Թեկնածուի շտաբի ներկայացուցիչներն էլ բացատրություններ էին տվել:

Երեկ, սակայն, դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ այդ բացատրություններում էական հակասություններ կան: Aravot.am-ն այսօր Արման Մելիքյանին խնդրեց պարզաբանումներ ներկայացնել այդ առիթով: Թեկնածուն ասաց, որ իր համար ի սկզբանե էլ տարօրինակ է եղել, դատախազության կեցվածքը`հատկապես մեկ լրատվամիջոցի «թխած» հրապարակման առիթով գործ հարուցելը, որտեղ իր խոսքերն անճշտություններով են ներկայացված:

Ապա  թեկնածուի շտաբի պետը`Էլիանորա Ասատրյանը, որը բացատրություն տվողերից մեկն է, մանրամասներ ներկայացրեց. «Տվյալ հայտարարության մասին ինքս իմացել եմ լրատվամիջոցներից: Թե ինչ էական տարբերություններ կան իմ եւ իմ մոր բացատրությունների միջեւ`դժվարանում եմ պատասխաել: Ի՞նչ էական տարբերություն կարող է լինել հինգ րոպեանոց միջադեպի մասին բացատրությունում»:

Նա կասկած չհայտնելով քննիչի ազնվության մասին, նկատեց նաեւ որ իր մայրը առանց ընթերցելու ստորագրել է բացատրությունը, ակնոցը մոտը չլինելու պատճառով:

Մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728