Այսօր քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը «Դեբատ» ակումբում կարծիք հայտնեց, թե քարոզարշավի հնարավորությունները ընդարձակ են` «դա չպետք է դիտել իբրեւ իշխանության ողորմություն: Քարոզարշավի համար պայմանները ստեղծվել են, այո, բայց ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը օրինակ ընտրեր մի քանի իր համար լավ ու վատ լրագրողների եւ պատասխաներ նրանց հարցերին, թեկուզ հումորով, ժողովուրդն էլ կարողանար կողմնորոշվել»:
Խաչատրյանի խոսքով` գործող նախագահը իր ճառերի ժամանակ ասում է՝ ունի երեք հիմնական թեկնածու, բայց նրանց հետ բանավեճի չի գնում, ինչը շատ զարմանալի է: Քաղաքագետը գտնում է, որ ընտրարշավում ստեղծված հնարավորություններից չօգտվելն արհամարանք է ժողովրդի նկատմամբ.«Իմ սիրտը ցավում է, երբ մենք վստահաբար խոսում ենք մի բանից, երբ հասարակությունն արհամարհված է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ինձ հետ էլ չի գա բանավեճի, բայց դատարան կգա;