Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարֆուրի» դեպքում՝ միջամտելուց քյար չկա

Փետրվար 15,2013 12:29

Անդրադառնալով աշխարհահռչակ «Կարֆուր» ցանցի՝ Հայաստան մուտք գործելու հարցում առաջացած պրոբլեմներին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե «սա սովորական երեւույթ է, պետությունը շատ չի փորձում միջամտել այդ գործընթացներին»։

«ՉԻ» -«Կարֆուրի» հետ կապված այս ամբողջ պատմությունը երեւի այն եզակի դեպքերից է, երբ պետությունը պարտավոր է միջամտել, որովհետեւ խոսքն, ի վերջո, ազատ մրցակցության մասին է։ Բայց արի ու տես, որ «պետությունը» չի ուզում միջամտել։ Հայաստանի համար սա իսկապես սովորական երեւույթ է։ Որեւէ մեկը փորձի, ասենք, շաքարավազ կամ բենզին ներկրել՝ գլուխը կպոկեն, բայց «պետությունը» դա կգնահատի որպես «առողջ մրցակցություն» եւ առանձնապես չի միջամտի: Ատամնաբուժարանների բազկաթոռները՝ ուրիշ բան. կարելի է միջամտել եւ պտուտակ առ պտուտակ հաշվել, իսկ «Կարֆուրի» դեպքում՝ միջամտելուց քյար չկա։ Ավելին՝ չմիջամտելո՛ւց քյար կա։ Ո՛չ պետության համար, իհարկե։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, թե ինչ է հասկանում Տիգրան Դավթյանը «պետություն» ասելով։ Եթե օլիգարխներին նկատի ունի՝ ապա «պետությունը» լավ էլ միջամտում է։

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728