Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը իրենց համաձայնությունն է հայտնել ոստիկանական հանձնաժողով ստեղծելու առաջարկին, այս շաբաթ Գլենդեյլի հայ ազգային կոմիտեի նախաձեռնած քննարկման ժամանակ: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
Ոստիկանության հանձնաժողով ստեղծելու գաղափարը նոր չէ, այն ծնվել է այն բանից հետո, երբ հայ ոստիկանները բաժանմունքի կողմից իրենց նկատմամբ խտրականությունների համար դատարան են դիմել: Ասել է Պերճ Կարապետյանը՝ Գլենդեյլի մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահը:
«Մենք այս հարցն ավելի ու ավելի ենք բարձրացնելու», – ասել է Կարապետյանը քննարկումից հետո՝ նշելով, որ չնայած վերջին տարիներին քաղաքապետարանը գործի ընդունման համար ավելի բազմազան ռազմավարություն է մշակել, սակայն շահերի պաշտպանության խումբը անհանգստացած է, թե որքանով են առաջխաղացմանը ունակ հայ ծառայողները:
Քննարկմանը մասնակցած 10 անդամներ ընդունել են, որ նրանք պատկերացնում են մի հանձնաժողով, որն այնքան զորեղ կլինի, որ հնարավորություն կունենա հետաքննել ոստիկանական բաժանմունքի վիճահարույց հարցերը:
Կարդացեք նաև
«Ես համոզված չեմ դեռ, որ մեզ պետք է ոստիկականական հանձնաժողով», – ասել է Նաջարյանը (հավանաբար Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը)՝ ավելացնելով, որ այն կավելացնի բյուրոկրատիան և քաղաքականությունը, ինչը կարող է «ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծում տալ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ