Հատվածներ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի կնոջ՝ Նոնա Հակոբյանի հարցազրույցից:
– Ի՞նչ կապ ուներ ձեր ամուսինը նախագահի թեկնածուներ Վարդան Սեդրակյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ։
– Հայրիկյանի հետ ինքը բացարձակ ոչ մի կապ չունի, մենք ուղղակի, սովորական հայերի նման հեռուստացույցով ենք հետեւել։ Մենակ գիտեմ, որ ամուսինս իր սեփական մեքենայով տաքսի էր վարում եւ Վարդան Սեդրակյանի տունը վերանորոգող Սամվելին առավոտյան տանում էր ամառանոց, երեկոյան բերում էր։ Ու հետո իմ ամուսնու ասելով՝ Սեդրակյանը իրենց բրոշյուրներ էր տալիս, որ տանեին, բաժանեին տարբեր տեղեր։ Ամուսինը երբեք նման բան իրեն թույլ չէր տա, նա ոչ մի բան չուներ Պարույր Հայրիկյանի դեմ, ոչ մի բան։ Չեմ հասկանում, ի՞նչ ա կատարվում, ի՞նչ պետք ա անեմ։ Բայց որ միանշանակ այս ամեն ինչի հետետւմ մեկը կա, դա փաստ ա։
– Խաչատուրը Հայաստանում ոչ լեգալ կարգավիճակո՞ւմ է գտնվում։ Ինչու՞։
Կարդացեք նաև
– Ճիշտն ասած՝ ես էլ չհասկացա, Հայաստանի քաղաքացիություն ունի, գրանցված ա, նույնն էլ Սամվելի համար կարող եմ ասել։ Դա մեզ էլ ա շատ զարմացրել, թե ինչու՞ ոչ լեգալ, մարդը ունի տուն եւ գրանցում, էլ անլեգալը ո՞րն ա։ Ինձ էլ ա շատ հետաքրքիր, թե ո՞վ սենց արեց, ու ինչ պետք ա լինի,
չգիտեմ։ Իմ 4 տարեկան աղջիկը ամբողջ օրը հարցնում ա, թե պապան ու՞ր ա, ի՞նչ ասեմ։
– Ձեր տանից է հայտնաբերվել «նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը եւ փամփուշտները։ Տանը մի՞շտ է զենք լինում։ Խաչատուրը զենքից օգտվել գիտի՞։
– Ոչ, այդ մասին չեմ ուզում խոսել։ Իմ ամուսինը զենք չի ունեցել, ես իր հետ կապված ամեն ինչ գիտեմ ու հնարավոր չի, որ տեղյակ չլինեի: Հեռուստացույցով լսեցի, որ ասուլիսի ժամանակ Վարդան Սեդրակյանը ասել էր, թե Քանաքեռում բոլորին պատմել եմ, որ ԱԱԾ-ից զանգել են, հեռախոսը տվել են ամուսնուս, ու ասել է, գնա բեր, նման բան չի եղել։ Հիմա ինքը այնպես ա արտահայտվում Խաչիկի ու Սամվելի մասին, որ շատ զարմանալի ա, թե ո՞նց կարելի ա, երբ դու էդ մարդկանց հետ նստում էիր, կանգնում էիր, հիմա ինչ ձեւ ես արտահայտվում։ Նրանք նման բանի ընդունակ չէին, միայն դա կարող եմ ասել։
– Վարդան ՍԵդրակյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ Խաչատուրը ամբողջ Քանաքեռում, բոլոր հարեւաններին հայտարարել է, թե Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ, եւ իրեն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար։ Այդ ի՞նչ պատժիչ ջոկատ է, ու՞մ են պատժել, ձեր ամուսինը
ի՞նչ կապ ունի այդ ջոկատի հետ։
– Ես չեմ լսել, չեմ հասկանում ինքը ի՞նչ ա ի նկատի ունեցել։ Չկա տենց պատժիչ ջոկատ։ Միայն լսել եմ, որ իրենց մասին շատ վատ էր արտահայտվում՝ եւ Խաչիկի, եւ Սամվելի մասին։ Դու էդ մարդկանց հետ աշխատում էիր։ Հիմա ո՞նց էդ մարդիկ քո համար դարձան ամենավերջինը։ Այդտեղ արդեն ենթադրում եմ, որ միգուցե դու քո կաշին ես փրկում (Վարդան
Սեդրակյանին նկատի ունի- հեղ.), որովհետեւ նրանք շփվում էին միայն քո հետ, ուրիշ ոչ մեկի հետ։
– Ըստ ձեզ, Վարդան Սեդրակյանը այս ամենի հետ որեւէ կապ ունի՞։
– Իսկ եթե Սեդրակյանը չունի, ուրիշ ո՞վ ունի։ Մենակ մի բան գիտեմ, որ եթե եղել ա տենց բան, ուրեմն ինքն ա, եթե իմ ամուսինը արել ա տենց բան, ուրեմն իր հրամանով ա արել։
– Այսինքն, ձեր ամուսինը նման բան, եթե աներ, ապա միայն Սեդրակյանի հրամանո՞վ։
– Կարծում եմ, 100 տոկոս ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ Խաչիկենք ուրիշ մարդ (ըստ ամենայնի քաղաքական գործիչ-հեղ.) չեն ճանաչում։
– Պարոն Սեդրակյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաեւ, որ իր քարոզչական նյութերը Խաչատուրը եւ Սամվելը պետք է տարածեին Հայաստանում եւ դրա դիմաց Սեդրակյանը նրանց գումար է տվել, սակայն պարզվում է, որ այս նյութերը երբեք, որեւէ տեղ չեն տարածվել։ Սեդրակյանը ասել էր, որ այդ նյութերը հազարներով ձեր տանը դրված են։
– Եկեք գնանք նայեք, դա էլ էր ինքը սուտ ասում։ Գիտեք, ինձ ինչն էլ ա կասկածի առիթ տալիս, որ ինքը արդեն սկսում ա սխալ բաներ խոսել։ Ընդամենը երկու յաշիկ ա, էդ որ ասեց՝ ամբողջ զալով լցված ա, էդ սուտ ա, իմ
ամուսնուն ինչ տրվել ա, նա իր աշխատանքը կատարել ա նորմալ ձեւով։ (Այդ տան հյուրասենյակի պատի տակ երկու տրցակ բուկլետ էր դրված- հեղ.)
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»