Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Մի՛ մտածեք, որ ՍԵրժ Սարգսյանի պրոբլեմն անհաղթահարելի է» (Տեսանյութ)

Փետրվար 15,2013 11:52

B_3 B_2 B_4Նա կոչ արեց եղեգնաձորցիներին չվախենալ, որովհետեւ մի օր կտեսնեն, որ «թագավորը մերկ է»

«Մի՛ մտածեք, որ ՍԵրժ Սարգսյանի պրոբլեմն անհաղթահարելի է: Ես գիտեմ, որ շատերն այս օրերին պտտվում են ու ասում են, որ միեւնույն է, ՍԵրժ Սարգսյանն ընտրվելու է: Ես չեմ կարծում: Բայց նույնիսկ եթե այսպես է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ մի օր թելը կտրվելու է: Մի օր կտեսնենք, որ թագավորն իսկապես մերկ է: Սատանեն էնքան վտանգավոր չի, ինչքան դրա մասին խոսում են: Մի վախեցեք»,- Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանը այսպիսի կոչ արեց նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նրա համոզմամբ՝ «Այսօր մեր երկրում հավի մսի 1 կգ-ը պետք է արժենար 800 դրամ՝ 1700-ի փոխարեն, 1 ձուն պետք է արժենար 35 դրամ, շաքարավազի 1 կգ-ը պետք է արժենար 250 դրամ, 1 լ ձեթը պետք է արժենար առավելագույնը 850 դրամ: Ահա սրանք են համաշխարհային գները: Սրանք են այն գները, որ գոյություն ունեն մեր կողքի պետություններում: Եթե մենք մեր ձեւով աշխատում ենք, մեր մաքսային տարիֆները բարձր չլինեն, հարկերը բարձր չլինեին, մենք երեւի մի քիչ լավ ապրեինք, չէ՞, եթե իմ ասած գները լինեին: Իսկ մենք այսօր այս գները չունենք, որովհետեւ ձեթ բերողը մեկն է, կարագ բերողը մեկն է, մանդարին բերողը, տո չգիտես՝ ապելսին, բանան բերողը մեկն է: Արդեն զզվացնում են»:

Նա եղեգնաձորցիներին հիշեցրեց, թե 5 տարի առաջ իրենց ինչ խոստում է տվել Սերժ Սարգսյանը եւ դրանցից քանիսն է կատարել. «ՍԵրժ Սարգսյանը 5 տարի առաջ հայտարարում էր, որ 2 անգամ արտադրության ծավալները կավելանան, 2 անգամ աշխատավարձերը կավելանան՝ չհաշված գինը: 5 տարում 35 տոկոսով գները միջին հաշվով աճել են: Եթե մենք չեզոքացնում ենք գների աճը, ապա այսօր միջին աշխատավարձը երկրում պիտի լիներ 238.000 դրամ: Բայց մենք ունենք միջին աշխատավարձ 118.000 դրամ: 5 տարում աշխատավարձն աճել է ընդամենը 11 %-ով: 5 տարում արտադրության ծավալները 4 % են ավելացել: Այսինքն՝ 100-ը պիտի դառնար 200, 100-ը դարձել է 204»:

Հրանտ Բագրատյանը խոստացավ նախագահ դառնալու դեպքում նվազագույն աշխատավարձը դարձնել 118 հազար դրամ. «Եթե ուզում ես տաքսի քշել, եթե ուզում ես փաստաբանական գործունեությամբ զբաղվել, եթե ուզում ես առեւտուր անել, շինարարություն անել՝ դրա համար թույլտվություն պետք չի, պետությանը փող չեն տալիս՝ գնա արա, ազատ ես»: Ըստ պարոն Բագրատյանի իր այս տեսլականը սարսափեցնում է այս իշխանություններին՝ «ասում են՝ ո՞նց թե, չգա՞ն մեզնից թույլտվություն ստանան: Մի հատ լիցենզիա չտա՞նք, որ հետո որոշենք ում տանք, ում՝ չտանք: Եվ ում չտանք, որ հետո տանք: Սա է խնդիրը: Բագրատյանը բերում է լրիվ ուրիշ պետության պատկեր: Ոչ միայն փորձում են ձեր ուշադրությունը շեղելով՝ թամաշա սարքել որոշ թեկնածուների հետ, այլ նաեւ ցույց են տալիս մեզ համար անընդունելի ու անհասկանալի երեւույթներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728