24-ամյա Դանիելա Հոլմկվիստը զսպվածության եւ ինքնատիրապետման հրաշք է գործել:
Գոլֆի Ավստրալիայի բաց առաջնությունում մարզուհին ոտնաթաթին սուր ցավ է զգացել: Նրան խայթել էր մեջքին կարմիր բծով սեւ սարդը, որի թույնը մահացու է: Դանիելան այդ մասին տեղեկացրել է շրջապատի մարդկանց եւ, չսպասելով շտապ օգնությանը, գնդակի պատվանդանի սուր հատվածով բացել է վերքը եւ թույնը դուրս թափել: Երբ բժիշկները վրա են հասել, մարզուհու ինքնազգացողությունն արդեն տանելի է եղել: Բայց Հոլմկվիստը բժիշկներից պահանջել է՝ չխանգարել մնացած 14 փուլերն անցել եւ վերջինները հարկադրված այդ ամբողջ ընթացքում ուղեկցել են մարզուհուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ