Ի պատասխան փետրվարի 12-ին ձեր կայքում հրապարակված «Վարդան Ղուկասյանի ստեղծած արխիվում փաստաթուղթ չկա, ընկուզենու այգում էլ՝ընկույզի ծառ» վերտառությամբ նյութի, պարզաբանենք, որ Գյումրու քաղաքապետարանում՝ արխիվի համար առանձնացված սենյակում, պահվել և արխիվացվել են քաղաքապետարանի բոլոր, այդ թվում նաև 2008 թվականի փաստաթղթերը: Սենյակը եղել է կահավորված, տեղադրված են եղել համապատասխան դարակներ և պահարաններ: Ցավում ենք, որ ոմանց կարծրացած անիրազեկությունը քաղաքապետարանում առկա գույքի, ինչպես նաև ընկուզենու և մրգատու այգիների գոյության վերաբերյալ, նոր առիթ է դառնում նրանց կողմից ինչ-որ անհեթեթ մտքերի արտահայտման համար:
Այսքանից հետո պարզ չէ, թե ամիսներ շարունակ քաղաքապետարանում կատարվող գույքագրումը ինչ նպատակ ունի և ինչ է պարզել:
Նշենք նաև, որ համապատասխան ծառագետների հետ, պատրաստ ենք ուղեկցել և ցույց տալ ընկուզենու և մյուս բոլոր նորատունկ այգիների գտնվելու վայրերը քաղաքում և օգնել տարբերելու ծառերի տեսակները:
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մամուլի ծառայություն