Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թարմացրել է նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ մուտքագրված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նախորդ տվյալները, որ հրապարակել ենք երկու օր առաջ, փետրվարի 8-ի դրությամբ էին, երեկվանն արդեն՝ փետրվարի 13-ի։
Երեք աշխատանքային օրերի ընթացքում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամ մուտքագրած գումարն ավելացել է մոտ երեք միլիոն դրամով, Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամ մուտքագրվածը՝ 10 միլիոնով։ Եթե փետրվարի 8-ի դրությամբ, Սերժ Սարգսյանին «նվիրաբերվել էր» ավելի քան 99 միլիոն դրամ, ապա փետրվարի 13-ի դրությամբ այդ թիվը դարձել է102 միլիոն դրամ 49 հազար 600: Հինգ քարոզարշավային օրերի ընթացքում Սարգսյանի թիմը ծախսել է մոտ 10 միլիոն դրամ, ընդհանուր ծախսը հասցնելով 84 միլիոն 344 հազար 363-ի։
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հիմնադրամի ֆինանսական շարժը հետեւյալն է՝ ընդհանուր մուտքագրված 82 միլիոն դրամից առայժմ ծախսվել է 58 միլիոն 301 հազար 880 դրամ։
Թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական հիմնադրամ մուտքագրված գումարն այս օրերին մնացել է նույնը՝ 11 միլիոն 300 հազար դրամ, որից ծախսվել է 10 միլիոն 203 հազար 20 դրամը։
Կարդացեք նաև
Վարդան Սեդրակյանի հիմնադրամում առկա է 180 հազար դրամ՝ ընդհանուր մուտքագրված 700 հազարից։
Պարույր Հայրիկյանը ծախսել է 1 միլիոն 12 հազար 100 դրամ՝ մուտքագրված 1 միլիոն 24 հազարից։
Անդրիաս Ղուկասյանը ծախսել է իր հիմնադրամի ողջ գումարը՝ 4 միլիոն 378 հազար 240 դրամ։
Թեկնածու Արման Սելիքյանի նախընտրական գանձանակը շարունակում է դատարկ մնալ։
Գ. Ա.
«Հայկական ժամանակ»
Մեկամսյա Հացադուլով այդքան ծախսեց։ Իսկ որ սկսեց ուտել ի՞նչ թվեր են լինելոուուո ։)