Մոսկվայում ավարտվել է նաեւ «Aeroflot Open» շախմատային փառատոնի արագ շախմատի մրցաշարը:
Մրցանակային եռյակը կազմել են Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Յան Նեպոմնյաշչին՝15,5 միավոր, Պյոտր Սվիդլերը՝14,5 եւ Ալեքսանդր Գրիշչուկը՝ 14,0: Մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 12,5 միավորով բավարարվել է 15-րդ հորիզոնականով:
Այսօր մեկնարկում է նոկաուտ համակարգով մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ