Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Թորոս գյուղում անհաջող հումո՞ր արեց, թե՞ խոստովանություն

Փետրվար 14,2013 23:49

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  վերլուծում է նախագահի` Թորոս գյուղում  «թվեր խփելու»  մասին արած հայտարարությունը

Անցած շաբաթ Շիրակի մարզի Թորոս գյուղում «Շիրակի ձմեռ» տոնակատարության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության  լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր շանսերը Շիրակի մարզում, որտեղ սովորաբար նախապատվությունը տալիս են ընդդիմադիր թեկնածուներին,  ինքա՞ն ձայն կհավաքի, նախագահն պատասախանել էր. «Ես միշտ Շիրակի  մարզում սատարում ունեցել եմ, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ,  իմ շանսը ո՞րն ա,  100-ից 90 խփե՞մ, 80-ից-70՞, 60՞, էդ ա, ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

Այս խոսքերը առաձնահատուկ քննարկման թեմա են դարձել հատկապես շիրակցիների շրջանակում: Շատերը այն որակում են հայկական ընտրության տիպիկ նկարագիր, որը հնչել է հենց երկրի առաջին դեմքի շուրթերով . վարչական ռեսուրսները նախագահի ձեռքում են, ինչքան ուզի, այնքան «խփի»: Իսկ քանակը կախված է նրանից, թե նրա գլխավոր մրցակիցը ինչքա՞ն շանսեր ունի: Որոշ մարդիկ էլ  մտածում են, որ սա պարզապես պահի տակ արված հումոր էր, միայն թե չափազանց  անհաջող:

Նախագահի այս արտահայտությունից հետո անիմաստ չէ՞ արդյոք մտածել, որ ընտրությունները խոստացածի պես կլինեն արդար ու օբյեկտիվ,   Aravot.am-ը այս հարցը ուղղեց  քաղաքագետ Գագիկ Համբարյանին: «Ես կարծում եմ, որ  չունենալով շատ լուրջ մրցակիցներ` Սերժ Սարգսյանը այս ընտրություններին երբևիցե չի գնա  կեղծիքների: Ինքը խոսք էր տվել  թե մեր բնակչությանը, թե միջազգային հանրությանը, որ կանցկացնի ամենամաքուր ու արդար ընտրությունները վերջին 20  տարիների ընթացքում: Իհարկե,  ամենամաքուրը չստացվեց «Դեպի ապահով Հայաստան» լոզունգի պահով. Պարույր Հայրիկյանի վրա կրակոցները արդեն ցույց տվեցին, որ մենք էդքան էլ շատ ապահովված չենք: Երևի այս կրակոցները հատուկ ուղղված  էին հենց էս կարգախոսի դեմ, որպեսզի ցույց տան, որ այդպես չէ: Ցավոք սրտի  եմ ասում, որովհետև այդ ապահովությունը  պետք է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ մեզ բոլորիս: Գտնվելով շատ բարդ տարածաշրջանում` մենք գոնե ներսում մեզ պետք է ապահովենք զգանք: Դա մեկ, երկրորդը` սկսած գործող նախագահի մի քանի հայտնի արտահայտություններից` վարունգը թարս է բուսնում,  վերջացրած Թորոսում հնչեցրած  արտահայտությամբ` խփենք,  ինձ թվում է ինքը ոչ թե ի նկատի ունի ինչ մակարդակի  ընտրություններ են, այլ  սրանով ուզում էր ցույց տալ իր հնարավորությունները,  և իր շրջապատի, և շտաբի աշխատանքը: Ես չեմ ուզում պատկերացնել, որ չունենալով  լուրջ մրցակիցներ, ինքը կարող էր կեղծիքների դիմել և բացեիբաց հայտարարել, որ ես կկեղծեմ, ուզեմ` 90 տոկոս կհավաքեմ, կուզեմ` 60: Ես չեմ ուզում դրան հավատալ, և չեմ էլ հավատում՝ ճիշտն ասած: Ինձ թվում է,  սա ավելի շատ այլ մեկնաբանություն  ուներ, եթե նախագահին հարցնեք, նա հաստատ այլ ձևի կմեկնաբանի: Իսկ ինձ թվում է,  սա նրա անհաջող հումորներից մեկն էր, որը շատ պրոֆեսիոնալ ձևով  նրա դեմ ուղղեցին հակառակորդները և թե  ծայրահեղ ընդդիմադիր մամուլը», -կարծիք հայտնեց քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ , ԻՐ ՔՎԵՆԵՐԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ, ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՂԵԼ ՆՇԱԳԻԾ ՆՇԵԼՈՎ 60-90ՏՈԿՈՍ ՔՎԵՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲԱՑԱՌԵԼՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2ՐԴ ՓՈՒԼԸ:
    ԻՍԿ ՈՐՊԵՍ ԿԱՏԱԿ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱԼԻԻ ԿԱՏԱԿՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ՈՐ ԳԼԽԻՆ ԴՐՎԱԾ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՄԵՋ ՄՈՒՀԱՄԵԴ ՄԱՐԳԱՐԵՆ Է:

  2. Բենիկ Վարդանյան says:

    Հարեգելի պրն Համբարյան, սրանից ավել էլ ինչ կեղծիքների մասին կարելի է անել, երբ բացե ի բաց 5000 դրամ են բաժանում` մտնելով տները` սպառնալով, գոչել-բղավելով: Ի?նչ է նշանակում այս, եթե ոչ ընտրակեղծիք ու մի հատ էլ լկտիաբար հայտարարում է, թե ինքը արդար կանցնի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728