Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս տեսավ «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի 2-րդ համարը

Փետրվար 14,2013 23:28

«Առաջին համարը միշտ հայտնություն է, իսկ 2-րդը կայացման հայտ»,-այսօր Մաշտոցի պուրակում կայացած «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի 2-րդ համարի շնորհանդեսի ժամանակ նշեց հրապարակախոս, հայագետ Նազենի Ղարիբյանը:

Նրա պնդմամբ ընտրել են Մաշտոցի պուրակը այն պատճառով, որ նա դարձել է քաղաքակրթական զարթոնքի խորհրդանիշ, իսկ հանդեսը ինքը նվիրված է քաղաքին. «Հանդեսի նպատակը քաղաքային մշակույթ ձեւավորելն է, որը քաղաքական գիտակցության, ամենատարական քաղաքավարության կանոնների հիման վրա է:Այն մարդու ստեղծագործ մտքի դրսեւորման բոլոր տեսակների համար է»:

Հանդեսը բովանդակում է մարդուն, քաղաքին, հասարակությանը, պատմությանը, գիտելիքին, մշակույթին, քաղաքականությանը եւ ստեղծագործ մտքի ցանկացած այլ դրսեւորմանը վերաբերող նյութեր` ներկայանալով թե թեթեւ լրագրական ոճով, թե գրական ժանրերով եւ թե խոհական վերլուծություններով:

Հայագետի խոսքով հանդեսը մեր կյանքի 20 տարվա պատմության մեջ նորություն է, որովհետեւ նմանատիպ հանդեսներում մածամասամբ մասնագիտական, հասարակա-քաղաքական նյութեր կան, իսկ այս համարում այդ ամենը ընդգրկված է` քաղաք-գիտություն, քաղաք-կրթություն, վարվեցողություն.  «Գիրքը լույս է տեսել 300 օրինակով, այն արժե 1500 դրամ եւ հասանելի կլինի մի քանի գրախանութներում, մամուլի կրպակներում»:

Խմբագրական խորհրդի անդամ Արթուր Ավթանդիլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդեսը բնույթով քաղաքային մշակույթի մասին է, իր մեջ պարունակելով քաղաքակրթական տարրեր. «Փորձ է կատարվում ավելի լայն բնույթի հարցեր բարձրացնել, որոնք կվերաբերվեն Հայաստանին, հայ քաղաքացուն, մտավորականին: Հանդեսի ամբողջ բովանդակությունը ներառված է իր վերնագրում»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728