Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեկիստական ռեցիդիվ, կոպիտ սխալ՝ անկախ հայրենիքի կողմից»․ Ազատ Արշակյան

Փետրվար 14,2013 22:32

Փետրվարի 8-ին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ազատ Արշակյանը, Շահեն Հարությունյանը, Վալտեր Մելիքյանը, Բագրատ Շահվերդյանը, Գագիկ Առաքելյանը, Նորիկ Մարտիրոսյանը, Սուրեն Մելիքյանը, Վարդան Հարությունյանը հայտարարություն էին տարածել, որում փաստել են, որ խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները այսօրվա իշխանություններից չեն կարողանում ստանալ:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազատ Արշակյանը նշեց, որ այն ժամանակվա խիստ պետության պայմաններում անգամ այդ դատերը դռնբաց են ընթացել, այսինքն՝ ոչ պետական, ոչ անձնական գաղտնիք չեն պարունակել այդ գործերը, հրապարակման ենթակա են եղել, առձեռն տրվել են իրենց։ «Անձամբ ես ունեմ իմ երեք դատավճիռները, նաեւ մեղադրական եզրակացությունները, որոնք ավելի ծավալուն են, քան դատարանի վճիռները: Հիմա ի՞նչ պատճառաբանությամբ են նոր իշխանությունները դրանք գաղտնի համարում՝ անհասկանալի է։ Սա ես համարում եմ չեկիստական ռեցիդիվ, գտնում եմ, որ կոպիտ սխալ է թույլ տալիս ժամանակակից անկախ հայրենիքը՝ խոսքի ազատության, մտքի, խղճի ազատության հայրենիքը, փակում է հասարակությունից բավական հետաքրքիր կենսագրություն ունեցող մարդկանց կենսագրությունը»։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728