Լրահոս
Օրվա լրահոսը

USA Today. «Հայաստանը փորձում է օգնել Սիրիայի հայ փախստականներին»

Փետրվար 14,2013 22:03

Սարգիս Ռշտունին Հալեպից փախել է մեկ ամիս առաջ, բայց չի կարողանում մտքից հանել իր տեսածները: Գրում է «Յու Էս Էյ թըդեյ» թերթը՝ անդրադառնալով Հայաստանում սիրիահայերի խնդրին:

«Ես ընկերոջս հետ էի, երբ կրակոցներ լսեցի, – պատմում է Ռշտունին, – արագ էր՝ վայրկյան առ վայրկյան, ձայնը գնալով մոտենում էր, ես տեսա մասսայական կրակոցներ, մարդիկ վազում էին»:

30-ամյա Վարդան Պողոսյանը սեպտեմբերին իր ընտանիքի հետ լքել է Սիրիան և այժմ բնակվում է Լեռնային Ղարաբաղում: Նա ապրում է կոմունալ բնակարանում՝ կիսելով խոհանոցն ու ննջարանը հինգ ընտանիքների հետ.: Պողոսյանը պատմել է, որ Հայաստան գալը իր երազանքն էր, սակայն հիմա կյանքը վերակառուցելու դժվարությունների միջով է անցնում:

«Ես ուզում եմ մնալ այստեղ», – ասում է Պողոսյանը, – «Կյանքը դժվար է այստեղ: Մի քանի աշխատատեղ կա ու ամեն ինչ թանկ է: Բայց ես ուզում եմ հավելյալ աշխատանք գտնել, որպեսզի մնամ ու կարողանամ նորմալ ապրել»:

Փախստականներից շատերը նախատեսում էին մի քանի ամիս մնալ Հայաստանում, բայց ոմանք արդեն մտածում են, որ էլ երբեք տուն չեն վերադառնա:

«Այլևս Սիրիան նույնը չէ», – ասում է Ռշտունին, որն այն քիչ փախստականներից է, որը աշխատանք է գտել, – «Տեսնել, թե ինչպես է սպանվում իմ ժողովուրդը, թե ինչպես է կործանվում քաղաքը: Ես նույնիսկ չէի էլ կարող նման բան պատկերացնել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728