Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշտարակում նախագահին բողոքեցին գյուղնախարարից. «Դա քամի ա է, էդի ի՞նչ ա»

Փետրվար 14,2013 21:52

Այսօր Աշտարակում կայացած հանդիպումից հետո տեղացիները փորձում էին մոտենալ եւ խոսել նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Մի տարեց մարդ նախագահին խորհուրդ տվեց, որ գյուղատնտեսության նախարարին նշանակի անձամբ նախագահը, ոչ թե նշանակվի կուսակցությունների կողմից: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «էդ իմ կողմից նշանակվածն ա, էլի, Սերգոն»: «Դա քամի ա է, էդի ի՞նչ ա»,- ասաց տարեց մարդը:

Իսկ Ապարանում, Մանյա Խաչատրյանը, ով 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կորցրել է իր տունը, արդեն 25 տարի է՝ ապրում է տնակում, Սերժ Սարգսյանից խնդրեց հարցը լուծել: «25 տարի է՝ ապրում ենք վագոնում, ունեմ գիտությունների թեկնածու տղա, աշխատում է դպրոցում, ունի ընդամենը 5 ժամ, ունեմ մանկավարժ հարս, նրան էլ դասաժամեր չեն տալիս: Մենք էլ մեր գումարով հազիվ հասցնում ենք։ Դիմում ենք անընդհատ, մեզ պատասխանում են, որ երկրաշարժից տուժած եք, առաջին մարդը դուք եք. որ պետք է ստանաք, մենք ձեզ կապահովեն։ Բայց մինչ օրս՝ ոչ մի բան»,- լրագրողների հարցերին ի պատասխան պատմեց կինն ու ասաց, որ նախագահը խոստացել է հարցն առաջիկայում լուծել: Տիկին Մանյան նաեւ ավելացրեց, որ հավատում է նախագահի խոսքին:
Մանրամասները` տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728