Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բագրատյանը պետք է ներողություն խնդրի»

Փետրվար 14,2013 20:50

Նախագահի թեկնածուները , եթե ունեն դժգոհություն, թող իրենց համակիրների հետ գնան Հանրապետության հրապարակ կամ Մյասնիկյանի արձանի, Մատենադարանի մոտ ու հանրահավաք անեն, այդ ժամանակ կտեսնենք, թե ով որքան համակիր ունի: Թե չէ միայն գրպանում փող ունենալով նախագահ չեն դառնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց «Ֆորում» Իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Նա համարում է, որ չի կարելի ընտրություններից դեռ ամիսներ, օրեր առաջ հայտարարել, որ դրանք կեղծվելու են, մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանն ունի լուրջ խնդիր` ԼՂ հիմնախնդիրը, փախստականների, Ղարաբաղի վերաբնակեցման հարցը, ի վերջո Հայաստանի բնակչության կենսամակարդակն ապահովելու խնդիր, վհուկների որսի կարիք չկա:

Ընդ որում, ըստ պարոն Տեր-Եսայանի, վհուկների որս անում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը: Պարոն Տեր-Եսայանը համարում է, որ մեր հասարակությունը հերոս է, որ կարողանում է գոյատեւել 3.5-4 մլրդ դոլար բյուջեով, այն դեպքում, երբ անհրաժեշտ է առնվազն՝ 8-10 մլրդ դոլարանոց բյուջե:

Եվ երբ փորձ է արվում զուգահեռներ տանել եվրոպական երկրների հետ, թող նախ սկսեն բյուջեների համեմատությունից:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա պարոն Տեր-Եսայանը նկատում է, որ ոչ ոք մեղավոր չէ, որ առանցքային կուսակցությունները թեկնածու չեն առաջադրել, բայց չի կարելի այդքան բացասական բնութագրումներով հանդես գալ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728