Այսօր մամուլի «Ազդակ» ակումբում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը եւ հավաքականի անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպեցին ԶԼՄ-ների հետ:
Մինչ բուն թեմային անցնելը «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը պատվոգիր հանձնեց տղամարդկանց հավաքականին՝ 3-րդ անգամ համաշխարհային օլիմպիադայում հաղթելու եւ 2012 թվականին սպորտի բնագավառում հանրապետությունում լավագույնը ճանաչվելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ