Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքննությունը շարունակվում է

Փետրվար 14,2013 20:18

Փետրվարի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքէջում զետեղված ընտրախախտումների վերաբերյալ ծանուցումն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանն այցելել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող «Վետերան» օթևան, որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգություն» կուսակցության քարոզչական նյութերը բաժանվեն ծերերին՝ պնդելով, որ իրենք կփոխանցեն:

Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել օթևանի ղեկավարներից, որոնք նշել են, որ փետրվարի սկզբներին իրենց մոտ է այցելել մի կին, ներկայացել Ր. Հովհաննիսյանի վստահված անձ, և քարոզչություն իրականացնելու նպատակով՝ ցանկացել է մուտք գործել օթևանի հատված, բայց քանի որ «Վետերան» օթևանի կանոնակարգի 3-րդ կետի 3.3 ենթակետի համաձայն անծանոթ անձանց մուտքը օթևանի տարածք արգելվում է, ուստի վերջինիս մուտք գործել օթևանի բնակելի հատված՝  արգելվել է, և միևնույն ժամանակ՝ առաջարկվել նախընտրական բուկլետները թողնել օթևանի խաղասենյակում, որտեղ էլ օթևանի բնակիչները կարող են ծանոթանալ այդ նյութերին, որը և կատարվել է:

Բացատրություն վերցնելու նպատակով Սուսաննա Բարխուդարյանին մի շարք անգամ զանգահարել են, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին:

Հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728