Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ թեկնածու.«Եթե մերժում եք այն կարծիքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին» (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 19:47

ԲՀԿ-ական պատգամավորը` ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին

Այսօր ՀՀ նախագահի հանրապետական թեկնածուն եզրափակեց մարզային քարոզարշավը` Արագածոտնի մարզի Աշտարակ մարզկենտրնում կայացած հանրահավաքով:

Սերժ Սարգսյանին Աշտարակում դիմավորում էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Իսկ մինչ բեմ բարձրանալը՝ Սերժ Սարգսյանին ընդառաջ եկավ հաշմանդամ մի երիտասարդ՝ Գարիկը, շնորհակալություն հայտնելու իրեն աջակցելու համար: Դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանն օգնել է, որպսզի երիտասարդ տղայի երկու ձեռքերը պրոթեզավորվեն: Այդ վիրահատությունը մոտ 60 հազար դոլար արժողության է եղել:

Սերժ Սարգսյանի ելույթն Աշտարակում աչքի ընկավ հուզականությամբ:

«Մի քանի օրից երկրի նախագահ ենք ընտրելու, սակայն այս ընտրությունները միայն նախագահի ընտրություններ չեն. սա նոր, իր քվեին վստահող քաղաքացու ընտրություններ են, մենք ազգովի ընտրում ենք նոր քաղաքացու կերպարը: Երեք օր անց ընտրելու ենք այդ քաղաքացու կերպարը: Ուզում եմ իմանաք` վատ իշխանությունը կարող է վերարտադրել իրեն, սակայն լավ քաղաքացի կերտել չի կարող»,- ասաց նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ ժողովրդի սրտացավությամբ ու փոփոխությունների նկատմամբ համառությամբ են առաջընթացներ արձանագրվել մի շարք ոլորտներում` պաշտպանության, ոստիկանական, առողջապահական և այլն: «Ես հիշում եմ այն օրը, երբ փոթորկոտ մայրաքաղաքում երդվում էի երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով` թերևս ամբողջությամբ չպատկերացնելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն եմ ստանձնում: Ժամանակները փոխվել են, փոխվել է երկիրը, փոխվել եմ և ես: Հինգ տարի շարունակ, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար մեր զավակներին խրամատներ եմ ճանապարհել, եղել եմ նրանց կողքին… Ուզում եմ իմանաք, իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ»,-ասաց նա` հավելելով, որ փորձել է սատարել յուրաքանչյուրին, ով օգնության կանչ է հղել և փորձել է կորուստներին դիմագրավել նոր հաղթանակներով ու միասնական ձեռքբերումներով:

«Ես ցավում եմ մեր կորուստների, իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, և որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի: Սակայն ես չեմ մոռացել` մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ դրանից հետո ոտքի ելնելն է: Եվ այսօր ես ամուր կանգնած եմ ձեր առջև ու երբեք այդքան վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին. իմ մեծ հույսը դուք եք արթնացնում: Եթե մերժում եք այն կարծիքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին: Եթե գտնում եք, որ մեր պետությունը նոր աշխատատեղերի կարիք ունի, եթե հավատում եք, որ պետք է ապրենք արդար երկրում, ապա երեք օր անց չմնաք տանը, գնացեք ձեր ընտրության ետևից»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը և ավելացրեց , որ երբեք չի խոստացել, որ հեշտ է լինելու և հիմա էլ դա չի խոստանում, բայց այդ դժվարություններով ճանապարհը տանում է դեպի ապահով Հայաստան եւ հետադարձ ճանապարհ մենք չունենքը: Սերժ Սարգսյանը կոչ արեց`ակտիվ քաղաքացի լինել ու թույլ չտալ վատ իշխանության վերատադրություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    մի քիչ շրջահայաց լինեիք, նաեիք ու հասկանայիք, թե իրականում ինչ է կատարվում Ձեր շուրջը:
    Միթե՞Դուք չեք զգում, որ նախօրոք կանխաորոշված է ընտրրությունների արդյունքներն եվ Ձեր կողմից ընտրյալ նախագահի թեկնածու Հ. բագրատյանն ու մյուսներն , շատ լավ պատկերացնում ունենալով, որ տվայալ հանգամանքներում իրենց ընտրվելու հնարավորությունները հավասար են զրոի, իսկ մենք իհարկե կռահում ենք, թե ինչով են ամրապնդվելու հետագայում այդ հանձնարարականները, այդ մարդիկ իրենց ինքնասիրություններն ոտնատակ տալոււ հաշվին, խաղաում են իրենց, տմարդի ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԴԵՐԸ, ժողովրդին վաղուց հոգնեցրած ԶԶՎԵԼԻ ԹԱՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՒՄ, Ս. Սարգսյանին իր հանցագործ վարչախմբով , նորից իշխանություն տրամադրելու մտադրություններով…
    Կարդացեք խնդրեմ այս նյութը` https://qahhasarakutyun.wordpress.com/2013/02/16/%d5%b4%d5%ab-% d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-
    Մի քանի պատճառ ընտրություններին չմասնակցելու համար
    Լավ իրազեկ լինելով երկրում երկար տարիներ գործող “ընտրության խարդախ խաղի կանոներին”, քիչ թե շատ պարկեշտ մարդը անվերապահորեն չպիտի մասնակցի այդ ազգադավ խաբկանքներին, ինչպես դա անում է, Հզոր կամքով երիտասարդ Անդրիաս Ղուկասյանն…
    Ինչպե՞ս կարելի է մասնակից լինել մի գործընթացի, որը ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ անվանվում է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սակայն իրականում դրա հնարավորությունը ՉԿԱ:
    Ընտրություների մասնակիցների ու այն բոյկոտողների քանակը, բնավ չեն խոչընդհոտում վարչախմբին, իրենց կողմից ձեվավորված ընտրական հանձնաժողովների միջոցով, “նկարելու” իրենց կողմից նախօրոք հաստատված, Ահարոն Ադիբեկյանի կողմից հնչեցված, թեկնածուներին բախշվող տոկոսաչափերը, քանի, որ ունեն իրենց ձեռքում, ստվերային, ժողովրդից թաքցրած, միլիոնից ավելի հայրենիքից ստիպված հեռացած, էմիգրանտ դարձած, ինչպես նաեվ վաղուց մեռած ընտրողների ազգանուներ, որոնց էլ կեղծարարները, որպես իրենց ձայն տվող ընտրողների, հատուկ իրնց մշակած տեխնոլոգիաներով , մտցնում են “դավադիր խաղի” մեջ…
    Արդեն այստեղ կարեվոր էլ Չէ անվավեր դարձրած ընտրաթերթիկների առկայությունը, դրանք հեշտությամբ վերացվում են …

    ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՎ “ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ” ՄԵՐ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ,ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ԼԿՏԻ ՊԱՀՎԱԾՔՈՎ, ԻՇԽԱՆԱՏԵՆՉ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ, ՆՈՐԻՑ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ, ՈՐՈՆՔ ԷԼ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կՀԱՍՑՆԵՆ ԱՆՇՐՋԵԼԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ(:(:(:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728